Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Արմավիրի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

07.07.2023

Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի մի շարք բնակավայրեում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել են խմելու ջրամատակարարման ցանցեր, վերանորոգվել են մշակույթի տներ, ջեռուցման համակարգ է կառուցվել երաժշտական դպրոցներում, կատարվել են մի շարք փողոցների գազամատակարարում և բնակավայրերի գազաֆիկացում:

Մասնավորապես՝

1. Արտաշար բնակավայրում խմելու ջրամատակարարման ցանցի կառուցում՝ 46% համայնքի և 54% պետության համաֆինանսավորմամբ:

2. Մարգարա բնակավայրի փողոցների գազամատակարարում, Ջանֆիդա, Փշատավան բնակավայրերի գազաֆիկացում՝ 35% համայնքի և 65% պետության համաֆինանսավորմամբ:

3. Մեծամոր համայնքի Գետաշեն բնակավայրի փողոցների ցածր ճնշման գազատարի կառուցում, Շենավան, Վարդանաշեն, Այգեշատ, Նոր Արմավիր, Եղեգնուտ, Ակնալիճ բնակավայրերի գազաֆիկացում՝ 55% համայնքի և 45% պետության համաֆինանսավորմամբ:

4. Մեծամոր համայնքի Արազափի մշակույթի տան վերանորոգում, Նոր Կեսարիայի մշակույթի տան ջեռուցման համակարգի կառուցում, Մրգաշատ բնակավայրի երաժշտական դպրոցի վերանորոգում և ջեռուցման համակարգի կառուցում, Նալբանդյան բնակավայրի երաժշտական դպրոցի ջեռուցման համակարգի կառուցում՝ 65% համայնքի և 35% պետության համաֆինանսավորմամբ:

Բոլոր նշված ծրագրերը ավարտվել  և հանձնվել են  շահագործման:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-14 17:37:15