Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԼՂ-ից բռնի տեղահանված այն անձինք, ովքեր ունեն ժեստերի լեզվով հաղորդակցության կարիք, ստանում են անհրաժեշտ ծառայություններ
26.09.2023
ԼՂ-ից բռնի տեղահանված այն անձինք, ովքեր ունեն ժեստերի լեզվով հաղորդակցության կարիք, ստանում են անհրաժեշտ ծառայություններ Գորիսի պետական թատրոնում։
Անհրաժեշտության դեպքում՝ տեղահանված անձինք կարող են դիմել նաև «Հայաստանի Խուլերի Միավորում» հասարակական կազմակերպությանը․ վերջիններիս կտրամադրվի ժեստերի լեզվով անվճար և շուրջօրյա հաղորդակցման ծառայություններ՝ տեսազանգի միջոցով։
Ծառայությունից օգտվելու համար կարող են դիմել և՛ խուլ անձինք, և՛ նրանց հետ հաղորդակցվող աշխատողները կամ կամավորները։