Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Բարսեղ Նիկողոսյանը նշանակվել է ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ 30.04.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սույն թվականի ապրիլի 29-ի N 347 – Ա որոշմամբ ՀՀ Արմավիրի մարզպետի խորհրդական Բարսեղ Նիկողոսյանը նշանակվել է մարզպետի տեղակալ: Հիմք՝ https://www.e-gov.am/decrees/item/27803/ Շնորհավորում ենք Բարսեղ Նիկողոսյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ ցանկանալով աշխատանքային բազում հաջողություններ՝ ի նպաստ հայրենի մարզի և Հայաստանի Հանրապետության: Կենսագրական՝ http://armavir.mtad.am/structure/bio/954/

Տեղի է ունեցել Կառավարության հերթական նիստը 30.04.2025
Կառավարության այսօրվա նիստի որոշմամբ գործադիրը հավանության է արժանացրել Արմավիրի մարզի համայնքներին սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով Արմավիրի մարզպետի աշխատակազմին շուրջ 344 մլն դրամ հատկացնելու վերաբերյալ որոշման նախագիծը, ըստ որի՝ Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի թիվ 6 «Արևիկ» մանկապարտեզի հիմնանորոգում և նոր մասնաշենքի կառուցում–108272,4 հազար ՀՀ դրամ։ Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 11 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի...

Մարզպետն ընդունել է մարզի ՋՕԸ–երի տնօրեններին 29.04.2025
ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն այսօր ընդունել է մարզի ՋՕԸ–երի (ջրօգտագործողների ընկերություններ) տնօրեններին։ Հանդիպման ընթացքում դիտարկվել են ոռոգման համակարգում առկա խնդիրները վերացնելու կամ նվազագույնի հասցնելու արդյունավետ ուղիները։ Քննարկվել են ջրամատակարարման արդյունավետության բարձրացմանը, օպտիմալ ջրաբաշխման կազմակերպման միջոցով կորուստների բացառմանը, ինչպես նաև ջրատարների անանցանելիությանը վերաբերող տարաբնույթ հարցեր։

Մարզպետի աշխատակազմում կայացել է քաղաքացիների հերթական ընդունելությունը 29.04.2025
ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի մոտ այսօր կայացել է քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելությանը մասնակցած քաղաքացիները մարզպետին հիմնականում դիմել են քաղաքաշինական–հողաշինական խնդիրներով, սոցիալական և անձնական բնույթի հարցերով: Քաղաքացիների կողմից բարձրաձայնված հարցերը տեղում քննարկվել են ոլորտային պատասխանատուների հետ, դրանց տրվել են համարժեք պարզաբանումներ և ներկայացվել լուծման հնարավոր տարբերակներ: Տեղեկացնենք, որ քաղաքացիների ընդունելությանը մասնակցելու...

Մարզպետը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել 28.04.2025
ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել՝ աշխատակազմի ոլորտային ղեկավարների մասնակցությամբ։ Խորհրդակցության ընթացքում մարզպետին ներկայացվել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից անշարժ գույքի հանձնման գործընթացի, Արմավիր համայնքի Լենուղի բնակավայրի 4-րդ փողոցի 1 և 3 բազմաբնակարան վթարային շենքերի բնակարաններում փաստացի բնակվող...

Հուշ–ցերեկույթ՝ նվիրված գրող Հովհաննես Հովհաննիսյանին 28.04.2025
Արմավիրի մարզի Վաղարշապատի Հովհաննես Հովհաննիսյանի անունը կրող N3 հիմնական դպրոցում այսօր տեղի է ունեցել «Եղեգան փող» խորագիրը կրող միջոցառումը, որին ներկա են գտնվել Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը և Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը։ Դպրոցի աշակերտների, ուսուցիչների և մանկավարժների մասնակցությամբ և Հովհաննես Հովհաննիսյանի տուն–թանգարանի հետ համագործակցությամբ կազմակերպված միջոցառմանը հնչել են մեծ գրողի...