Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

26.09.2023

Հարգելի քաղաքացիներ,

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները, ինչպես հայտնի է, ՀՀ մուտք գործելուն պես, հաշվառում են անցնում Կոռնիձորում տեղակայված Հումանիտար կայանում: Այստեղ, սոցիալական աշխատողների կողմից, միասնական էլեկտրոնային հարթակում (https://e-soc.am, ինչպես նաև գործում է ԱՍՀՆ 114 թեժ գիծը) լրացվում են քաղաքացու կարիքները, որոնք հասանելի են պատասխանատու մարմիններին (Մարզպետի աշխատակազմ, ՏԻՄ, Միասնական սոցիալական ծառայություն) և վերջիններիս կողմից էլ, համապատասխան ուղղորդմամբ, բավարարվում են առկա կարիքները՝ կացարան (համապատասխան բնակավայրում), սնունդ, հագուստ, այլ անհրաժեշտ պարագաներ։


Սակայն կան ընտանիքներ, որոնք, անկախ համապատասխան բնակավայր ուղղորդումից, ինքնաբուխ կերպով ուղևորվում են այլ բնակավայրեր, այդ թվում և՝ Արմավիրի մարզ: Հետևաբար, այդ ընտանիքներին մարզում հաշվառելու և, ըստ անհրաժեշտության կարիքները հետագայում ևս հոգալու նպատակով, խնդրում ենք դիմել համապատասխան համայնքապետարան, Արմավիրի մարզպետի աշխատակազմ կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝

1. Արմավիր համայնք - Հակոբյան Արման` 093 93 86 87

2. Վաղարշապատ- Մուքաելյան Էդգար` 093 56 62 51

3. Մեծամոր- Էդգար Հովհաննիսյան` 077 62 62 12

4. ԽՈՅ-Նիկողոսյան Բարսեղ` 098 79 06 90

5. Բաղրամյան-Ավետիսյան Հովնան` 093 19 70 80

6. Արաքս-Մարինե Թեմուրյան` 077 90 63 65

7. Փարաքար-Գոռ Սարիբեկյան` 094 00 15 55

8. Ֆերիկ-Անի Գրիգորյան` 077 79 06 95 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-04 17:57:42