Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանրային քննարկում
15.03.2024
Սույն թվականի մարտի 19-ին՝ ժամը 10:00-ին, Արմավիրի մարզպետի աշխատակազմի նիստերի փոքր դահլիճում շահագրգիռ քաղաքացիական հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ տեղի է ունենալու հանրային քննարկում՝ 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերի և ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի նախագծերի մշակման աշխատանքների շրջանակներում բյուջետային հայտերի կազմման վերաբերյալ:
Ներկայացվող հղման միջոցով կարող եք ծանոթանալ Արմավիրի մարզպետի աշխատակազմի ապարատի պահպանման ծախսերի 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի և 2025 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտի նախագծերին, ինչպես նաև հայտերի հիմքում դրված ծախսային հաշվարկ-հիմնավորումներին ➡️ http://armavir.mtad.am/mijnajamket/