Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համայնքային հերթական այցի շրջանակներում մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելել է ԲԱղրամյան համայնք

Համայնքային հերթական այցի շրջանակներում մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելել է ԲԱղրամյան համայնք 24.09.2024

Աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանի, Բաղրամյան համայնքի ղեկավարի տեղակալ Հովնան Ավետիսյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելեց Բաղրամյան համայնք՝ հետևելու Մ-5, Երևան-Արմավիր-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ58+400–կմ63-100 (Սարդարապատի հուշահամալիրից դեպի ՀՀ սահման՝ Վանանդ գյուղի մոտակայք) 4.7 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին: Նախատեսված...

Մեկնարկել է ՀՀ Արմավիրի մարզի պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների միջև անցկացվող մինի ֆուտբոլի առաջնությունը

Մեկնարկել է ՀՀ Արմավիրի մարզի պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների միջև անցկացվող մինի ֆուտբոլի առաջնությունը 24.09.2024

Արմավիրի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ Արմավիրի մարզի նորակառույց մարզադաշտերում ս.թ. սեպտեմբերի 23-ից մեկնարկել է Արմավիրի մարզի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների միջև անցկացվող մինի ֆուտբոլի առաջնություն: Խմբային խաղերը կանցկացվեն Խոյ համայնքի Մրգաստան, Մեծամոր համայնքի Մրգաշատ և Արմավիր համայնքի Սարդարապատ բնակավայրերի խաղադադաշտերում: Առաջնությանը մասնակցում են 17 թիմեր: Մասնակցության հայտ ներկայացրած թիմերը կմրցեն հետևյալ հաջորդականությամբ` Ա ԽՈՒՄԲ...

Կառավարության 2023, 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով Արմավիր համայնքում իրականացվել են մի շարք ծրագրեր (մաս 2))

Կառավարության 2023, 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով Արմավիր համայնքում իրականացվել են մի շարք ծրագրեր (մաս 2)) 24.09.2024

Համայնքային տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կառավարության 2023, 2024 թվականների սուբվենցիոն ծրագրերով հիմնանորոգվել և կահավորվել են մի շարք մանկապարտեզներ: Սարդարապատ գյուղի մանկապարտեզի հիմնանորոգում, գույքի և սարքավորումների ձեռքբերում․ 2022 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվել են Արմավիր համայնքի Սարդարապատ գյուղի մանկապարտեզ ՀՈԱԿ-ի հիմնանորոգման, գազաֆիկացման և ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքները։ Ծրագրի ընդհանուր արժեքը...

Համայնքային հերթական այցի շրջանակներում մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելեց Խոյ համայնքի Հայթաղ և Մոնթեավան բնակավայրեր

Համայնքային հերթական այցի շրջանակներում մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելեց Խոյ համայնքի Հայթաղ և Մոնթեավան բնակավայրեր 23.09.2024

Համայնքային հերթական այցի շրջանակներում այսօր մարզպետ Դավիթ Խուդաթյանը Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ այցելեց Խոյ համայնքի Հայթաղ և Մոնթեավան բնակավայրեր: Մարզպետը նախ այցելեց Հայթաղ բնակավայր, որտեղ սուբվենցիոն ծրագրով վերակառուցվում է գյուղի մանկապարտեզը: Ենթածրագրի ընդհանուր արժեքը կազմում է 216.2 միլիոն դրամ, որը ֆինանսավորվելու է 70% կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ։ Մանկապարտեզը նախատեսված է 90...

Կառավարության 2023, 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով Արմավիր համայնքում իրականացվել են մի շարք ծրագրեր (մաս 1)

Կառավարության 2023, 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով Արմավիր համայնքում իրականացվել են մի շարք ծրագրեր (մաս 1) 23.09.2024

Կառավարության 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով Արմավիր համայնքում իրականացվել են մի շարք ծրագրեր. Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակի շատրվանի վերակառուցում. 2023թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է։ Ենթածրագրի ընդհանուր արժեքը շուրջ 169,5 մլն դրամ է, որից 30%-ը հատկացնում է կառավարությունը, 70%-ը համայնքի մասնաբաժինն է: Շինարարական աշխատանքներն ավարտված են: Ծրագրի արդյունքում իրականացվել է նոր շատրվանի պատերի և հատակի կառուցում՝ երկաթբետոնե մոնոլիտ կոնստրուկցիայով՝...

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը 23.09.2024

Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմում մարզպետ Դավիթ Խուդաթյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ աշխատակազմի ոլորտային ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին իրենց ոլորտներում նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները, ընթացիկ շաբաթվա անելիքները, հստակեցվեց աշխատանքային հերթական այցերի գրաֆիկը: Աշխատանքային քննարկմանը անդրադարձ կատարվեց մարզի շինարարական օբյեկտներում կատարվող աշխատանքների ընթացքին,...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-09-26 13:09:04