Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի վարչական շենքում մարզպետ Դավիթ Խուդաթյանը անցկացրեց քաղաքացիների ընդունելություն

15.03.2024

Այսօր ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի վարչական շենքում մարզպետ Դավիթ Խուդաթյանը համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ղեկավար անձնակազմի հետ անցկացրեց քաղաքացիների ընդունելություն:

Ընդունելությանը մասնակցել են համայնքի տարբեր բնակավայրերի և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ու Բաղրամյան համայնքում բնակվող 11 քաղաքացի:

Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերն առնչվել են հողային հարաբերությունների կարգավորմանը, այլ ոլորտների:

Քաղաքացիների կողմից ներկայացված հարցերը քննարկվել են ոլորտային պատասխանատուների հետ, տրվել պարզաբանումներ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:53:41