Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզում կանցկացվեն Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներ
26.04.2024
Ապրիլի 27-ին՝ ՀՀ Քաղաքացու օրվա առթիվ նախատեսվող միջոցառումների շրջանակում Արմավիրի մարզի համայնքներում կազմակերպվում է «Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ ուժեղացրու՛ պետությունդ» խորագրով հայրենաճանաչության, երիտասարդությանը հուզող թեմաներով բանախոսությունների շարք՝ 14-30 տարեկան երիտասարդների, հանրակրթական ուսումնական հաստատությունների բարձր դասարաններում սովորող աշակերտների մասնակցությամբ:
Հանրային քննարկումների ընթացքում, որպես բանախոսներ, հանդես կգան պետական և համայնքային իշխանության ներկայացուցիչներ, պետականաշինության գործում ներդրում ունեցող, հասարակական ակտիվ գործունեություն ծավալող գործիչներ, կրթության, գիտության, տեխնոլոգիաների, սպորտի, մշակույթի բնագավառներում ակնհայտ հաջողություններ արձանագրած անձինք, ովքեր կներկայացնեն պետության, հայրենիքի, քաղաքացու մասին իրենց պատկերացումներն ու փորձառությունը, հարցուպատասխանի ձևաչափով իրենց հաջողություններով ու ձեռքբերումներով կկիսվեն քննարկումների մասնակիցների հետ՝ ոգեշնչելով, ոգևորելով երիտասարդներին։
Քննարկումներին կհաջորդեն մշակութային միջոցառումներ տվյալ համայնքներում։
Ապրիլի 27-ին՝ ՀՀ Քաղաքացու օրվա առթիվ միջոցառումներն Արմավիրի մարզում կանցկացվեն՝
- Արմավիր քաղաքի մշակույթի տանը՝ ժամը 14:00-ին
- Էջմիածնի «Հ. Հովհաննիսյանի տուն-թանգարան» ՀՈԱԿ-ի գրական սրահում՝ ժամը 11։00-ին
- Մեծամոր քաղաքի մշակույթի տանը՝ ժամը 14:00-ին
- Փարաքարի մշակույթի և երիտասարդության պալատում՝ ժամը 11:00-ին
- «Առատաշենի մշակույթի տուն» ՀՈԱԿ–ում՝ ժամը 11:00-ին
- Աղավնատան մշակույթի տանը՝ ժամը 11:00-ին
Սիրով հրավիրում ենք մասնակցելու միջոցառումներին: