Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Այսօր Քարակերտի թիվ 2 միջնակարգ դպրոցում բացվեց «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոց 22.11.2024
Այսօր Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը մասնակցեց Բաղրամյան համայնքի Քարակերտ բնակավայրի թիվ 2 միջնակարգ դպրոցի «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի բացման հանդիսավոր արարողությանը։ Միջոցառմանը ներկա էին նաև մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները, ուսուցիչները, աշակերտներ, հյուրեր և այլոք: Աշխատանոցը բացվել է Բաղրամյան համայնքի և մասնավորի հետ համագործակցության արդյունքում: Ողջունելով...
Բացվել է Արցախյան առաջին պատերազմում անմահացած Գառնիկ Գառնիկյանի կիսանդրին 22.11.2024
ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Տարոնիկ գյուղի միջնակարգ դպրոցում այսօր տեղի ունեցավ Արցախյան առաջին պատերազմում հերոսաբար զոհված, հետմահու ԼՂՀ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով և ՀՀ «Արիության մեդալով» պարգևատրված Գառնիկ Գառնիկյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը: Հուշ-ցերեկույթին ներկա էին Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը, մարզային և համայնքային ներկայացուցիչները, Գառնիկ...
Այսօր ՀՀ Արմավիրի մարզում անցկացվեց «Ապարանի ջրամբարի պատվարի փլուզման վտանգի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն (ՇՈՒ)՝ հիմք ընդունելով Հայասատանի Հանրապետության Արմավիրի մարզպետի 2023 թվականի դեկտեմբերի 18-ի NՄՈ/794-Ա որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2024 թվականի հիմնական միջոցառումների պլան»-ի 5.1.1-ին կետի...
Դավիթ Խուդաթյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել 18.11.2024
ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմում Դավիթ Խուդաթյանն այսօր անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ աշխատակազմի ոլորտային ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի կատարողականների ճշգրտումները, քննարկվել մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները։ Մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են իրենց ոլորտներում նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները, ընթացիկ...
Ուշադրություն 14.11.2024
ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիա / Lessors' Association of Armenia -ի և «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի նախաձեռնությամբ նոյեմբերի 19-ին Էջմիածին քաղաքում տեղի կունենա «Լիզինգը որպես բիզնեսի զարգարգացման նոր հնարավորություն» ԱՆՎՃԱՐ սեմինար (գրանցում՝ https://bit.ly/4fBb4xR), որի ընթացքում հնարավորություն կընձեռվի՝ Ծանոթանալ լիզինգի առավելություններին ևՀայաստանում գործող լիզինգի աջակցության ծրագրերին «Հայաստանի Լիզինգատուների Ասոցիացիա» ՀԿ-ի...
Երևան ֊ Արմավիր միջպետական ճանապարհի Էջմիածին քաղաքի տարածքում՝ թունելի հատվածում ընթանում են երկկողմանի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ։ Շինարարական աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պատվերով։ Ճանապարհի կառուցման հողային աշխատանքներն ավարտվել են, ընթանում է ասֆալտի ներքին շերտի տեղադրումը։ Վերին շերտի ասֆալտապատումը և ճանապարհի շահագործման հանձնելը նախատեսված է նոյեմբեր ամսվա ընթացքում։ Արմավիրի...