Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Դավիթ Խուդաթյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

06.05.2024

Արմավիրի մարզպետի աշխատակազմում մարզպետ Դավիթ Խուդաթյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ աշխատակազմի ոլորտային ղեկավարների մասնակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին իրենց ոլորտներում նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները, ընթացիկ շաբաթվա անելիքները։

Անդրադարձ կատարվեց մարզի որոշ բնակավայրերում տեղի ունեցած կարկտահարությանը, հանձնարարվեց կարճ ժամանակահատվածում իրականացնել ուսումնասիրություն և ներկայացնել վնասի ծավալները:

Խորհրդակցության ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկվեց նաև մարզի համայնքներում 2025 թվականի պետական համաֆինանսավորման ծրագրով նախատեսված աշխատանքների նախնական հայտերի ընդունման, դրանց մշակման և սահմանված կարգով ընթացք տալու հարցը, անդրադարձ կատարվեց աշխատանքային այլ հարցերի ևս: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-20 12:21:28