Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Այսօր ՀՀ Արմավիրի մարզում անցկացվեց «Ապարանի ջրամբարի պատվարի փլուզման վտանգի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն (ՇՈՒ)՝ հիմք ընդունելով Հայասատանի Հանրապետության Արմավիրի մարզպետի 2023 թվականի դեկտեմբերի 18-ի NՄՈ/794-Ա որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2024 թվականի հիմնական միջոցառումների պլան»-ի 5.1.1-ին կետի...
Դավիթ Խուդաթյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել 18.11.2024
ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմում Դավիթ Խուդաթյանն այսօր անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ աշխատակազմի ոլորտային ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի կատարողականների ճշգրտումները, քննարկվել մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները։ Մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են իրենց ոլորտներում նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները, ընթացիկ...
Ուշադրություն 14.11.2024
ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիա / Lessors' Association of Armenia -ի և «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի նախաձեռնությամբ նոյեմբերի 19-ին Էջմիածին քաղաքում տեղի կունենա «Լիզինգը որպես բիզնեսի զարգարգացման նոր հնարավորություն» ԱՆՎՃԱՐ սեմինար (գրանցում՝ https://bit.ly/4fBb4xR), որի ընթացքում հնարավորություն կընձեռվի՝ Ծանոթանալ լիզինգի առավելություններին ևՀայաստանում գործող լիզինգի աջակցության ծրագրերին «Հայաստանի Լիզինգատուների Ասոցիացիա» ՀԿ-ի...
Երևան ֊ Արմավիր միջպետական ճանապարհի Էջմիածին քաղաքի տարածքում՝ թունելի հատվածում ընթանում են երկկողմանի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ։ Շինարարական աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պատվերով։ Ճանապարհի կառուցման հողային աշխատանքներն ավարտվել են, ընթանում է ասֆալտի ներքին շերտի տեղադրումը։ Վերին շերտի ասֆալտապատումը և ճանապարհի շահագործման հանձնելը նախատեսված է նոյեմբեր ամսվա ընթացքում։ Արմավիրի...
Դավիթ Խուդաթյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել 12.11.2024
ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմում այսօր մարզպետ Դավիթ Խուդաթյանն անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ աշխատակազմի ոլորտային ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի կատարողականների ճշգրտումները, քննարկվել են մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները, անդրադարձ է կատարվել մարզպետի աշխատակազմի կատարողականին, քննարկվել աշխատանքային այլ հարցեր ևս։ Մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների...
Տեղի է ունեցել Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի 28-ամյակին նվիրված միջոցառում 11.11.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի 28-ամյակին նվիրված միջոցառումը: Միջոցառմանը ներկա էին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, օրենսդիր և գործադիր իշխանության, Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը: Քաղաքացիների սպասարկման...