Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում ՀՀ Արմավիրի մարզի բոլոր թանգարաններում տեղի են ունեցել մշակութային տարբեր միջոցառումներ

18.05.2024

Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում ՀՀ Արմավիրի մարզի բոլոր թանգարաններում տեղի են ունեցել մշակութային տարբեր միջոցառումներ, այցելուների հոսքը չի դադարել մինչև ուշ կեսգիշեր։

Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության մակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը ներկա է գտնել
«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բացված «Մեծամորյան․․․ Շքեղությունը ժամանակի միջով» ցուցահանդեսին։

Ցուցահանդեսին ներկայացված են 2022 թ․ ՀՀ ԿԳՄՍ ն «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի արշավախմբի կողմից (արշավախմբի ղեկավար դոկտոր պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյան) Մեծամոր հնավայրի տարածքից հայտնաբերված բացառիկ գտածոները:

Նշենք, որ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում «Մեծամորյան․․․ Շքեղությունը ժամանակի միջով» ցուցահանդեսը բաց կլինի ևս երկու շաբաթ։

Հիշեցնենք, որ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում մայիսի 18-ին ՀՀ 118 թանգարաններ մինչև ժամը 24:00-ն անվճար սկզբունքով իրենց հյուրընկալ դռներն են բացել այցելուների առջև։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-27 17:28:36