Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Աշխատանքային օրվա ընթացքում մարզպետ Արգիշտի Մեխակյանն այցելել է Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ, որտեղ տնօրեն Ջեմմա Սարգսյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել կրթօջախի շենքում, ծանոթացել շենքային պայմաններին, հետևել ընթացիկ դասապրոցեսին, գործող կրթական ծրագրերին, զրուցել մանկավարժների և ուսանողների հետ։ Մարզպետին ներկայացվել են դասասենյակները՝ ըստ մասնագիտական ուղղվածությունների։ Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն բաժնի ուսանողները ներկայացրել են իրենց գործնական...

Ընթանում են կիսախողովակ ջրատարների ձեռքով մաքրման աշխատանքներ 08.04.2025
ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Այգեշատ բնակավայրում ընթանում են կիսախողովակ ջրատարների ձեռքով մաքրման աշխատանքներ։

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։ 2025 թ․ արդեն իսկ աջակցություն է ստացել 861 շահառու․ տրամադրվել է շուրջ 680 մլն դրամ։ Միջոցառման մեկնարկից մինչ օրս ծրագրից օգտվել է 12,982 ընտանիք, հատկացված բյուջեն՝ շուրջ 9,3 մլրդ դրամ։ Հիշեցնենք, որ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի շրջանակում պետության կողմից միանվագ դրամական աջակցություն է...

ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի շնորհավորական ուղերձը Մայրության տոնի առթիվ 07.04.2025
Սիրելի՛ մայրեր, քույրեր, կանայք և աղջիկներ, Շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։ Մայրը նվիրումի, բարության, հավատարմության, անսահման սիրո և հոգատարության խորհրդանիշն է։ Պատահական չէ, որ այս գեղեցիկ օրը համընկնում է նաև Սուրբ Աստվածածնի Ավետման օրվա հետ։ Հայ կինը, մայրը պատմության բոլոր էջերում հանդես է եկել, որպես հայրենանվեր և անձնազոհ կերպար՝ դաստիարակելով հայրենասեր սերունդներ։ Նա, պահպանելով ազգային դիմագիծը, սերնդեսերունդ փոխանցել է հայի ու հայկականության...

Խորոնք բնակավայրում ևս բացվեց մանկապարտեզ 04.04.2025
Մարզպետ Արգիշտի Մեխակյանը ներկա է գտնվել Արմավիրի մարզի Արաքս համայնքի Խորոնք բնակավայրի մանկապարտեզի բացման արարողությանը, որին մասնակցել են մարզպետի աշխատակազմի, Արաքսի համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները, համայնքի բնակիչներ, հյուրեր։ Մարզպետը ողջունել է ներկաներին, շնորհավորել մանկապարտեզի բացման առթիվ՝ նշելով, որ այն շատ կարևոր նշանակություն ունի երեխաների կրթության ու դաստիարակության գործում։ Նա ընդգծել է, որ Խորոնքի մանկապարտեզը 2025 թվականին Արմավիրի մարզում բացված...

Կրթաթոշակի մրցույթ` 2025-2026թթ. նոր ուսումնական տարվա համար 04.04.2025
Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ` 2025-2026թթ. նոր ուսումնական տարվա համար: Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի առկա, վճարովի համակարգում 2025թ․-ի սեպտեմբերից 1-ին կուրսում սովորել պատրաստվող ուսանողներ, ինչպես նաև բարձր կուրսերի ուսանողներ, մագիստրանտներ: Ակադեմիական միջին նիշը պետք է լինի առնվազն 20/15, 10/7, 4/3 կամ 100/75 միավոր: Բացառություն է կազմում միայն Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետը, որի դեպքում ակադեմիական միջին նիշը...