Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն հետևել է Արմավիր Մ-5, Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի աջակողմյան և ձախակողմյան հատվածների հիմնանորոգման աշխատանքներին

06.06.2024

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային այցի շրջանակներում եղել է Արշալույս բնակավայրում` տեղում հետևելու Արմավիր Մ-5, Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի աջակողմյան և ձախակողմյան հատվածների՝ ընդհանուր 5.62 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:

Հիմնանորոգվում է կմ 25+593 - կմ 29+385 (ընդհանուր 3.79 կմ) աջակողմյան և ձախակողմյան հատվածները:

Արմավիրի մարզի համար կենսական նշանակություն ունեցող ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ` Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պատվերով:

Արմավիր Մ-5, Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի աջակողմյան և ձախակողմյան երեք հատվածների (ընդհանուր 5620 մետր) հիմնանորոգման արժեքը 1.948 միլիարդ դրամ է:

Նշենք, որ կմ 32+675 - կմ 33+833 հատվածում աշխատանքներն ավարտված են, իսկ ընդհանուր աշխատանքները նախատեսվում է ավարտել սույն տարվա դեկտեմբերին:

Շրջայցի ժամանակ մարզի ղեկավարը զրուցեց շինարարների, տեխնիկական հսկողների հետ, լսեց առկա խնդիրները, քննարկեցին նախագծային լուծումները՝ կարևորելով աշխատանքները օրացուցային գրաֆիկին համապատասխան և որակով իրականացնելու անհրաժեշտությունը: 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-07 18:02:23