Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 6-ի հերթական նիստում 366 մլն 120,1 հազար ՀՀ դրամ է հատկացվել Արմավիրի մարզպետի աշխատակազմին
06.06.2024
ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 6-ի հերթական նիստում որոշում է կայացվել 366 մլն 120,1 հազար ՀՀ դրամ հատկացնել Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացման համար։
Այդ թվում՝
- 167 մլն 653,4 ՀՀ դրամ հատկացվել է Մեծամոր համայնքի ք.Մեծամորի թիվ 2 մանկապարտեզի հիմնանորոգման և հարակից տարածքի բարեկարգման, Տանձուտ բնակավայրերի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների համար,
- 125 մլն 135,6 ՀՀ դրամ հատկացվել է Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի թիվ 14 «Ձնծաղիկ» մանկապարտեզի հիմնանորոգման համար:
- 32 մլն 998,0 ՀՀ դրամը՝ Մեծամոր համայնքի Նոր Արտագերս բնակավայրի Նոր Արտագերս-Նալբանդյան ճանապարհի հիմնանորոգման համար:
- 23 մլն 076,9 ՀՀ դրամ հատկացվել է Արմավիր համայնքի Սարդարապատ և Խանջյան բնակավայրերի մշակույթի տների հարակից պուրակների բարեկարգման համար:
- 14 մլն 784,5 ՀՀ դրամ հատկացվել է Բաղրամյան համայնքի Դալարիկ բնակավայրի մանկապարտեզի, Քարակերտ բնակավայրի Մաշտոցի հասցեում գտնվող թիվ 1 և Քարակերտ բնակավայրի Թումանյան հասցեում գտնվող թիվ 2 մանկապարտեզների ջեռուցման համակարգի կառուցման համար:
- 2 մլն 471,7 ՀՀ դրամ հատկացվել է Խոյ համայնքի Գեղակերտ բնակավայրի խորքային հորերի և ոռոգման ցանցի (լոտ 2) վերականգնման համար:


