Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 6-ի հերթական նիստում 366 մլն 120,1 հազար ՀՀ դրամ է հատկացվել Արմավիրի մարզպետի աշխատակազմին

06.06.2024

ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 6-ի հերթական նիստում որոշում է կայացվել 366 մլն 120,1 հազար ՀՀ դրամ հատկացնել Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացման համար։
Այդ թվում՝

  • 167 մլն 653,4 ՀՀ դրամ հատկացվել է Մեծամոր համայնքի ք.Մեծամորի թիվ 2 մանկապարտեզի հիմնանորոգման և հարակից տարածքի բարեկարգման, Տանձուտ բնակավայրերի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների համար,
  • 125 մլն 135,6 ՀՀ դրամ հատկացվել է Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի թիվ 14 «Ձնծաղիկ» մանկապարտեզի հիմնանորոգման համար:
  • 32 մլն 998,0 ՀՀ դրամը՝ Մեծամոր համայնքի Նոր Արտագերս բնակավայրի Նոր Արտագերս-Նալբանդյան ճանապարհի հիմնանորոգման համար:
  • 23 մլն 076,9 ՀՀ դրամ հատկացվել է Արմավիր համայնքի Սարդարապատ և Խանջյան բնակավայրերի մշակույթի տների հարակից պուրակների բարեկարգման համար:
  • 14 մլն 784,5 ՀՀ դրամ հատկացվել է Բաղրամյան համայնքի Դալարիկ բնակավայրի մանկապարտեզի, Քարակերտ բնակավայրի Մաշտոցի հասցեում գտնվող թիվ 1 և Քարակերտ բնակավայրի Թումանյան հասցեում գտնվող թիվ 2 մանկապարտեզների ջեռուցման համակարգի կառուցման համար:
  • 2 մլն 471,7 ՀՀ դրամ հատկացվել է Խոյ համայնքի Գեղակերտ բնակավայրի խորքային հորերի և ոռոգման ցանցի (լոտ 2) վերականգնման համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-07 18:02:23