Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Դավիթ Խուդաթյանը պատվոգրեր հանձնեց «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հանրապետական եզրափակիչ փուլում հաղթած «Վաղարշապատի Ներսիսյան թիվ 6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի թիմերին
04.07.2024

Արմավիրի մարզպետի աշխատակազմում մարզպետ Դավիթ Խուդաթյանը հյուրընկալեց 1-3-րդ և 4-6-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հանրապետական եզրափակիչ փուլում մրցանակային տեղեր գրաված «Վաղարշապատի Ներսիսյան թիվ 6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի թիմերի ներկայացուցիչներին:
Մարզպետը ողջունեց ներկաներին, շնորհավորեց մարզի և դպրոցի համար կարևոր ձեռքբերման համար՝ շնորհակալություն հայտնելով քրտնաջան աշխատանքի և նվիրումի համար:
Նշենք, որ 1-3-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման համառ մրցապայքարում Վաղարշապատի թիվ 6 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի թիմը զբաղեցրել էր երկրորդ տեղը, իսկ 4-6-րդ դասարանների միջև պայքարում դպրոցի թիմը նվաճել էր հաղթողի տիտղոսը՝ լավագույն արդյունքը ցուցադրելով եզրափակիչ փուլի ծրագրով անցկացված 5 վարժություններում: