Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի շնորհավորական ուղերձը Մայրության տոնի առթիվ 07.04.2025
Սիրելի՛ մայրեր, քույրեր, կանայք և աղջիկներ, Շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։ Մայրը նվիրումի, բարության, հավատարմության, անսահման սիրո և հոգատարության խորհրդանիշն է։ Պատահական չէ, որ այս գեղեցիկ օրը համընկնում է նաև Սուրբ Աստվածածնի Ավետման օրվա հետ։ Հայ կինը, մայրը պատմության բոլոր էջերում հանդես է եկել, որպես հայրենանվեր և անձնազոհ կերպար՝ դաստիարակելով հայրենասեր սերունդներ։ Նա, պահպանելով ազգային դիմագիծը, սերնդեսերունդ փոխանցել է հայի ու հայկականության...

Խորոնք բնակավայրում ևս բացվեց մանկապարտեզ 04.04.2025
Մարզպետ Արգիշտի Մեխակյանը ներկա է գտնվել Արմավիրի մարզի Արաքս համայնքի Խորոնք բնակավայրի մանկապարտեզի բացման արարողությանը, որին մասնակցել են մարզպետի աշխատակազմի, Արաքսի համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները, համայնքի բնակիչներ, հյուրեր։ Մարզպետը ողջունել է ներկաներին, շնորհավորել մանկապարտեզի բացման առթիվ՝ նշելով, որ այն շատ կարևոր նշանակություն ունի երեխաների կրթության ու դաստիարակության գործում։ Նա ընդգծել է, որ Խորոնքի մանկապարտեզը 2025 թվականին Արմավիրի մարզում բացված...

Կրթաթոշակի մրցույթ` 2025-2026թթ. նոր ուսումնական տարվա համար 04.04.2025
Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ` 2025-2026թթ. նոր ուսումնական տարվա համար: Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի առկա, վճարովի համակարգում 2025թ․-ի սեպտեմբերից 1-ին կուրսում սովորել պատրաստվող ուսանողներ, ինչպես նաև բարձր կուրսերի ուսանողներ, մագիստրանտներ: Ակադեմիական միջին նիշը պետք է լինի առնվազն 20/15, 10/7, 4/3 կամ 100/75 միավոր: Բացառություն է կազմում միայն Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետը, որի դեպքում ակադեմիական միջին նիշը...

ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի մարզադպրոցում ապրիլի 3-ին և 4-ին անցկացվել են «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի Արմավիրի մարզային փուլերը, որին մասնակցել են համայնքային փուլում 1-3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերը: Մարզային փուլում 5-9-րդ դասարանների տարիքային խմբում 1-ին տեղը գրավել է «Քարակերտի N 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի թիմը, 2-րդ տեղը՝ «Հացիկի Ավ. Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի թիմը, իսկ 3-րդ...

Սիրտանոթային և շաքարային դիաբետի դեղերը տրամադրվում են պետպատվերով 03.04.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործում է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր: Մինչ այս շահառուները անվճար բժշկական օգնության ու սպասարկման շրջանակներում տրամադրվող դեղերը ստանում էին իրենց պոլիկլինիկաներից կամ ամբուլատորիաներից, որոնք առողջության առաջնային պահպանման օղակը ձեռք է բերել գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան հայտարարված մրցույթների արդյունքում: Այս փոփոխությամբ` քաղաքացին կկարողանա դեղատնից ձեռք...

Թափոնների, բուսածածկույթի այրման վտանգներն ու հետևանքները 03.04.2025
Թափոնների, բուսածածկույթի այրման վտանգներն ու հետևանքները․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀԻՇԵՑՆՈՒՄ Է Հարգելի՛ քաղաքացիներ, Այրումներով մի՛ աղտոտեք օդը, Բուսածածկի մնացորդներով պարարտացրեք հողը՝ բարելավելով որակն ու բերրիությունը։ Խուսափե՛ք ՎԻՎՕ-ով նախատեսված 50,000-ից 300,000դր տուգանքներից։ Մանրամասներին ծանոթացեք հոլովակում https://www.facebook.com/marz.armavir/videos/617396544625121/