Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելել է Արմավիրի բժշկական կենտրոն` լսելու կենտրոնի 2024 թվականի առաջին կիսամյակի գործունեության հաշվետվությունը

16.07.2024

Այսօր Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելել է Արմավիրի բժշկական կենտրոն` լսելու կենտրոնի 2024 թվականի առաջին կիսամյակի գործունեության հաշվետվությունը:

«Զարիշատ (Արամ) Մարտինի Մկրտչյանի անվան
Արմավիրի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Հարություն Հովհաննիսյանը ներկայացրեց բժշկական կենտրոնի ֆինանսական հաշվետվությունը, սարքավորումներով համալրվածությունը, շենքային պայմանների բարելավմանն ուղղված քայլերը` հաշվետու ժամանակահատվածի համար:

  •  Մասնավորապես՝ 2024թվականի 1-ին կիսամյակում, պետական պատվերի շրջանակում մատուցված բժշկական օգնության և սպասարկան գումարը կազմել է 758 մլն 640,7 հազար դրամ, նախորդ տարվա 671 մլն 732,3 հազար դրամի փոխարեն: Աճը կազմել է 12,9%։
  • Վճարովի ծառայության շրջանակում մատուցված բժշկական օգնության և սպասարկմն գումարը կազմել է 269 մլն 411,6 հազար դրամ, նախորդ տարվա 167 մլն 803,9 հազար դրամի փոխարեն: Աճը կազմել է 60,6 %:
  • Հիվանդանոցային ծառայությունների գումարը՝ 148 մլն 582,9 հազար դրամ, նախորդ տարվա 71 մլն 415,2 հազար դրամի փոխարեն: Աճը կազմել է 108,1 %:

 Նոր մասնագետների, ժամանակակից սարքավորումների և բժշկական գործիքների ձեռքբերման շնորհիվ ավելացել է վիրահատությունների թիվը. մասնավորապես՝

  • 2023 թվականի առաջին կիսամյակում վիրահատությունների թիվը եղել է 231, իսկ 2024 թվականի առաջին կիսամյակում՝ 378: Աճը կազմել է 64% ։
  • 2023 թվականի առաջին կիսամյակում բժշկական կենտրոնն ունեցել է 279 ծնունդ, որից 49-ը կեսարյան հատմամբ, իսկ 2024 թվականի առաջին կիսամյակում՝ 335, որից 69-ը կեսարյան հատմամբ:

Հաշվետվության ավարտին բաժանմունքների ղեկավարները պատասխանեցին իրենց ղեկավարման ոլորտներին վերաբերող հարցերին, քննարկեցին բժշկական կենտրոնի աշխատանքին վերաբերող այլ հարցեր:

Հանդիպման ավարտին մարզպետը ևս մեկ անգամ կարևորեց քաղաքացիների սպասարկման որակը, անձնակազմի կարգապահությունը, ոլորտային պատասխանատուների միջև փոխգործակցությունը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:44:42