Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կառավարության որոշմամբ հաստատվել են անասնաբուծության խթանմանն ուղղված ևս երկու ծրագրեր

Կառավարության որոշմամբ հաստատվել են անասնաբուծության խթանմանն ուղղված ևս երկու ծրագրեր 10.04.2025

Կառավարության որոշմամբ հաստատվել են անասնաբուծության խթանմանն ուղղված ևս երկու ծրագրեր՝  «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության 2025 - 2028 թվականների ծրագիրը, որի նպատակն է շարունակել ժամանակակից տեխնոլոգիաներով գործող «Խելացի» անասնաշենքերի հիմնմանն աջակցելու պետական քաղաքականությունը և ընդլայնել ծրագրի շահառուների շրջանակը՝ տրամադրելով մատչելի ֆինանսական ռեսուրսներ՝ ժամանակակից պահանջներին համապատասխան...

Հրատապ սոցիալական աջակցության միջոցառում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին

Հրատապ սոցիալական աջակցության միջոցառում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին 10.04.2025

 ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեցության աջակցության ծրագրին զուգահեռ՝ տեղահանված կարիքավոր ընտանիքները լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցություն կստանան։ Այսօրվա նիստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված նախագիծն արժանացել է Կառավարության հավանությանը։ Միջոցառման պայմաններին համապատասխանող յուրաքանչյուր ընտանիքի համար աջակցության չափը կկազմի 40,000 դրամ՝ գումարած 10,000–ական դրամ բռնի տեղահանված յուրաքանչյուր անդամի համար՝ սկսած 2–րդ անդամից։...

Խնամատարության ինստիտուտի վերաբերյալ

Խնամատարության ինստիտուտի վերաբերյալ 10.04.2025

Երեխայի կենսաբանական ընտանիքում խնամք և դաստիարակություն ստանալու անհնարինության դեպքում որպես լավագուն այլընտրանք պետությունն առաջարկում է խնամատարության ինստիտուտը, որտեղ երեխան մեծանում է ընտանիքահեն միջավայրում, և խնամատար ծնողը ստանում է վարձատրություն իր կատարած աշխատանքի դիմաց, ինչպես նաև ֆինանսական միջոցներ՝ երեխայի խնամք և դաստիարակություն իրականացնելու համար։ Խնամատարության գործընթացը իրականացվում է ՀՀ կառավարության 2019 թվականի հունիսի 13-ի N 751-Ն որոշման «Խնամատար ծնող...

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմում կազմակերպվեց քննարկում՝ համայնքների կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժինների, հասարակայնության հետ կապերի  ղեկավարների հետ

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմում կազմակերպվեց քննարկում՝ համայնքների կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժինների, հասարակայնության հետ կապերի ղեկավարների հետ 09.04.2025

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ այսօր կազմակերպվեց հանդիպում-քննարկում՝ մարզի համայնքների կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժինների ղեկավարների և հասարակայնության հետ կապերի պատասխանատուների հետ: Հանդիպման նպատակն էր համատեղ քննարկել և մշակել խրախուսման մեխանիզմներ, կազմակերպել իրազեկման արշավներ՝ խթանելով արտադպրոցական ծրագրեր իրականացնող կենտրոնների, այդ թվում՝ մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոնների, երաժշտական, արվեստի,...

Մարզպետ Արգիշտի Մեխակյանն այցելել է Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ, Արմավիր քաղաքի թիվ 5 և թիվ 11 մանկապարտեզներ

Մարզպետ Արգիշտի Մեխակյանն այցելել է Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ, Արմավիր քաղաքի թիվ 5 և թիվ 11 մանկապարտեզներ 09.04.2025

Աշխատանքային օրվա ընթացքում մարզպետ Արգիշտի Մեխակյանն այցելել է Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ, որտեղ տնօրեն Ջեմմա Սարգսյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել կրթօջախի շենքում, ծանոթացել շենքային պայմաններին, հետևել ընթացիկ դասապրոցեսին, գործող կրթական ծրագրերին, զրուցել մանկավարժների և ուսանողների հետ։ Մարզպետին ներկայացվել են դասասենյակները՝ ըստ մասնագիտական ուղղվածությունների։ Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն բաժնի ուսանողները ներկայացրել են իրենց գործնական...

Մեկնարկել է «ՀՀ Արմավիրի մարզպետի գավաթ» շախմատի մրցաշարը

Մեկնարկել է «ՀՀ Արմավիրի մարզպետի գավաթ» շախմատի մրցաշարը 09.04.2025

Արմավիրի համայնքապետարանի շախմատի մարզադպրոցում այսօր մեկնարկել է մարզպետ Արգիշտի Մեխակյանի նախաձեռնությամբ կազմակերպված «ՀՀ Արմավիրի մարզպետի գավաթ» շախմատի մրցաշարը, որին մասնակցում են Արմավիրի մարզի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի աշխատակիցները։ Արգիշտի Մեխակյանը ողջունել է ներկաներին, հաջողություններ մաղթել մասնակից թիմերին և նշել, որ ցանկալի է վերականգնել ավանդութը, և մրցաշարը դարձնել ամենամյա։ Մրցաշարին մասնակցում են 11 թիմեր։ Մարզպետ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-11 17:04:04