Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելել է Խոյ համայնք

16.07.2024

Այսօր Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի, Արմավիրի մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելեց Խոյ համայնք։

Այցի սկզբում մարզի ղեկավարը դիտարկել է Արագած բնակավայրի մշակույթի տան վերանորոգման աշխատանքները:
Սուբվենցիոն ծրագրերի իրականացման շրջանակներում շարունակվում են մշակույթի տան 2-րդ և 3-րդ հարկերի վերանորոգման և ջեռուցման համակարգի անցկացման աշխատանքները։

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 56.5 միլիոն դրամ, որից համայնքի մասնաբաժինը կազմում է 36.7 միլիոն դրամ, իսկ պետության մասնաբաժինը՝ 19.8 միլիոն դրամ:

Հաջորդիվ մարզպետը հետևել է Այգեշատ գյուղի Երիտասարդական և Մայիսյան փողոցների ասֆալտապատման սուբվենցիոն ծրագրի ընթացքին, որի արժեքը կազմում է 82.4 միլիոն դրամ, որը ֆինանսավորվելու է 35% կառավարության, և 65% համայնքի համաֆինանսավորմամբ:

Ծրագրի մեկնարկը տրվել է 2024 թվականի հունիսի վերջից, ծրագրի արդյունքում կասֆալտապատվեն Այգեշատ գյուղի Երիտասարդական և Մայիսյան փողոցները՝ 800 մետր երկարությամբ։
Աշխատանքներն ընթացքի մեջ են:

Շրջայցի վերջում Դավիթ Խուդաթյանն այցելեց Սբ. Աստվածածին եկեղեցի (Թարգմանչաց վանք, VII դ), որը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով և պետական բյուջեի ֆինանսավորմամբ վերականգնվում է:

Վաղ քրիստոնեական եկեղեցու վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2025 թվականի տարեվերջին:

Շինարարական բոլոր օբյեկտներում մարզպետը զրուցեց շինարարների հետ` կարևորելով շինարարական աշխատանքների որակը, թերությունների շտկումը և նախանշված ժամկետների պահպանումը:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:44:42