Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելել է Էջմիածնի բժշկական կենտրոն` լսելու կենտրոնի 2024 թվականի առաջին կիսամյակի գործունեության հաշվետվությունը

19.07.2024

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Վաղարշապատի բժշկական կենտրոն` լսելու կենտրոնի 2024 թվականի առաջին կիսամյակի հաշվետվությունը:

Հանդիպմանը մասնակցում էին Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանը, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները, բժիշկներ, բուժաշխատողներ:

Բժշկական կենտրոնի տնօրեն Գոռ Ասատրյանը և բաժանմունքների ղեկավարները ներկայացրին բժշկական սպասարկման վիճակը, ֆինանսական ցուցանիշները, գործիքային նոր համալրումները, ենթակառուցվածքների ընդհանուր վիճակը:

Անդրադարձ կատարվեց պետական բյուջեի միջոցներով առաջիկայում մեկնարկող նոր բժշկական կենտրոնի նախագծին, բժշկական համապարփակ ապահովագրության ռեֆորմին, մարզում առողջապահական վիճակի բարելավմանը ուղղված ծրագրերի ընթացքին, աշխատանքային այլ հարցերի: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-20 12:21:28