Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզպետն այցելել է Խոյ համայնքի Մրգաստան և Հայթաղ բնակավայրեր 17.06.2025
Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային ղեկավարների հետ այցելել է Մրգաստան և Հայթաղ բնակավայրեր՝ հետևելու պետական ծրագրի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։ Այցի ընթացքում մարզպետը նախ եղել է Մրգաստան բնակավայրում, ծանոթացել եկեղեցի տանող ճանապարհի կապիտալ վերանորոգման՝ սալարկման աշխատանքներին։ 2023 թ. սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 26,538,170 ՀՀ դրամ, որը...

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպում է ունեցել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գունար Շելենբերգերի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզերի և քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցության խորացման հնարավորությունները։ Նախարարը հատուկ ընդգծել է, որ մարզերի համագործակցությունը նպաստում է փորձի փոխանակմանը, տեղական ինքնակառավարման կարողությունների զարգացմանը...

Մարզում կանցկացվեն անվճար դերմատոսկոպիկ հետազոտություններ և մաշկաբանական խորհրդատվություններ 13.06.2025
Հարգելի՛ հայրենակիցներ, Մաշկային քաղցկեղների, հատկապես մելանոմայի վաղ հայտնաբերումն ու կանխարգելումը բացառիկ կարևորություն ունեն յուրաքանչյուրիս առողջության պահպանման գործում։ ՀՀ առողջապահության նախարարության Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի մասնագետների կողմից հունիսի 20-ին կանցկացվեն անվճար դերմատոսկոպիկ հետազոտություններ և մաշկաբանական խորհրդատվություններ՝ Արմավիրի մարզի բնակիչների համար։ Սպասարկումն իրականացվելու է միաժամանակ երկու վայրում՝ Մեծամորի...

Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն աշխատանքային այցով եղել է Վաղարշապատ համայնքում 13.06.2025
Այսօր Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն աշխատանքային այցով եղել է Վաղարշապատ համայնքում՝ տեղում ծանոթանալու պետական համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի շինարարական աշխատանքների ընթացքին։ Վաղարշապատ համայքի ղեկավարին փոխարինող, առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ մարզի ղեկավարը ծանոթացել է Էջմիածին բնակավայրի Արամ Մանուկյան 1-ին թաղամասի երեք փողոցների, Վահան Տերյան և Սուրբ Մեսրոպ Մաշտոց փողոցների, ինչպես նաև Չարենց...

Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 11.06.2025
«Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը «Աշխարհացույց» կրթական ծրագրի շրջանակում 2023 թվականից իրականացնում է հանրակրթական դպրոցներին ժամանակակից տեխնիկայով զինելու «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին» մրցույթ-ծրագիրը։ Ծրագրի արդյունքում ՀՀ մարզերի և Երևան քաղաքի 140 հանրակրթական դպրոց շահել է նորագույն ինտերակտիվ հեղուկ-բյուրեղային էկրան։ Այս տարի նույնպես ծրագիրը շարունակվում է. մրցույթի արդյունքում ևս 50 դպրոցի հնարավորություն կտրվի...

Տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի 2025 թվականի հերթական նիստը 10.06.2025
Մարզպետ Արգիշտի Մեխակյանի նախագահությամբ հունիսի 10-ին տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի 2025 թվականի հերթական նիստը, որին մասնակցել են ՀՀ Արմավիրի մարզի համայնքների ղեկավարները, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները: Մարզխորհրդի նիստի օրակարգային հարցերի հաստատումից հետո զեկույցներով հանդես եկան ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի ոլորտային ղեկավարները: Մասնավորապես՝ 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի համայնքների 2025 թվականի բյուջեներով պլանավորված սեփական...