Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Դավիթ Խուդաթյանն Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի հետ Գայ բնակավայրում ընդունեցին Հայաստանի Հանրապետությունում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին

19.07.2024

Սույն թվականի հուլիսի 19-ին ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի հետ Գայ բնակավայրում ընդունեցին Հայաստանի Հանրապետությունում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին և Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչներին:

Այցի ընթացքում քննարկվեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Արաքս համայնքում բնակվող ընտանիքների առաջնային կարիքները, առկա հիմնախնդիրները և սոցիալ-տնտեսական վիճակին վերաբերող մի շարք հարցեր:

Մարզպետ Դավիթ Խուդաթյանը դեսպան Էնդրյու Թըրներին շնորհավորեց Հայաստանում դիվանագիտական ծառայության առիթով, շնորհակալություն հայտնեց մարզ այցի համար՝ վստահեցնելով, որ մարզը պատրաստ է համատեղ արդյունավետ աշխատանքի՝ ի նպաստ երկու երկրների կապերի էլ ավելի ամրապնդման:

Դեսպանի և համայնքի ղեկավարի հետ քննարկվեցինք աշխատանքային այլ հարցեր ևս:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:08:21