Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելել է Բամբակաշատ և Հայկավան բնակավայրեր

26.09.2024

Համայնքային հերթական այցի շրջանակներում այսօր Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի, մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելել է Բամբակաշատ և Հայկավան բնակավայրեր՝ հետևելու Բամբակաշատ-Հայկավան ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:
Աշխատանքներն իրականացվում են 2023 թվականի պետական համաֆինանսավորման ծրագրով.
ընդհանուր արժեքը կազմում է 269.3 միլիոն դրամ, որից 35%-ը կառավարության, 65%-ը համայնքի մասնաբաժինն է:
Ծրագրի արդյունքում հիմնանորոգվում է 2.5 կմ երկարությամբ Բամբակաշատ-Հայկավան ճանապարհահատվածը՝ շուրջ 20000 քմ մակերեսով։
Շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են, տեղադրվում է ասֆալտի վերին շերտը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:44:42