Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Կառավարությունը շուրջ 63,7 մլն դրամ է հատկացրել Արմավիրի մարզին 26.06.2025
Կառավարության այսօրվա նիստի որոշմամբ գործադիրը հավանության է արժանացրել Արմավիրի մարզի համայնքներին սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով Արմավիրի մարզպետի աշխատակազմին շուրջ 63,7 մլն դրամ հատկացնելու վերաբերյալ որոշման նախագիծը, ըստ որի՝ Արաքս համայնքի Ջրառատ բնակավայրի մշակույթի տան հիմնանորոգում (աշխատանքներն ավարտվել են), Արաքս համայնքի Արաքս, Առատաշեն, Լուսագյուղ բնակավայրերի ոռոգման համակարգերի կառուցում (աշխատանքներն ավարտվել են), Մեծամոր համայնքի Տանձուտ...

Այսօր Արմավիրի մարզպետի աշխատակազմում մարզպետ Արգիշտի Մեխակյանը հյուրընկալել է «ՆՈԱ» ֆուտբոլային ակումբի Մ-14 թիմին և մարզչական կազմին, ովքեր հաղթանակ են տարել ՀՀ Մ-14 տարեկանների Ա խմբի առաջնությունում՝ հռչակվելով Հայաստանի չեմպիոն։ Ողջունելով և շնորհավորելով թիմին՝ մարզի ղեկավարը բարձր է գնահատել նրանց ցուցաբերած թիմային աշխատանքն ու նվիրումը, ինչը հնարավոր է դարձրել այս նշանակալի հաջողությունը։ Արգիշտի Մեխակյանը շնորհակալություն է հայտնել ինչպես պատանի ֆուտբոլիստներին,...

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը այցելել է Վաղարշապատ համայնք 23.06.2025
Այսօր մարզպետ Արգիշտի Մեխակյանը ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի, Վաղարշապատի համայնքապետարանի ներկայացուցիչների և այլ ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Վաղարշապատ համայնք՝ դիտարկելու Զվարթնոց թաղամասից դեպի հանրապետական նշանակության Հ-13 ավտոճանապարհի 4.4 կմ հատվածի հիմնանորոգման ընթացքը։ Ծրագրի պայմանագրային արժեքը շուրջ 500 միլիոն դրամ է։ Աշխատանքների ավարտը նախատեսված է 2025 թվականի հոկտեմբերին։

Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն այսօր հանդիպում է ունեցել Արաքս և Մեծամոր համայնքներում շահագործվող հանքավայրերի սեփականատերերի հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ՆԳՆ ՊԾ Արմավիրի գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանը, Արաքս և Մեծամոր համայնքների ղեկավարները։ Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը, Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը ներկայացրել են բնակիչների կողմից բարձրացված մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ գերբեռնված բեռնատար մեքենաների երթևեկության հետևանքով ճանապարհների...

ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողների օրվա կապակցությամբ 21.06.2025
Սիրելի՛ բուժաշխատողներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ: Դուք ընտրել եք բարդ, սակայն ամենամարդասիրական մասնագիտություններից մեկը։ Ձեր ամենօրյա աշխատանքով դուք պաշտպանում եք ամենամեծ արժեքները՝ մարդկային կյանքն ու առողջությունը։ Մարդիկ վստահում են ձեզ իրենց ամենաթանկը՝ իրենց և իրենց սիրելիների առողջությունը։ Ձեր մասնագիտական խոր գիտելիքներով, անշահախնդիր նվիրումով և մարդասիրական բարձր արժեքներով` դուք կարողանում եք կյանքի նոր հույս...

Արմավիրի մարզի Վաղարշապատ և Խոյ համայնքները կմիավորվեն 20.06.2025
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ և Խոյ համայնքների միավորման որոշման նախագծին։ Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունները տեղի կունենան 2025թ․ նոյեմբերի 16-ին։