Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կառավարության 2023, 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով Մեծամոր համայնքում իրականացվում են մի շարք ծրագրեր

26.09.2024

Համայնքային տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կառավարության համաֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրերով իրականացվում են համայնքի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք ծրագրեր։

Մեծամոր համայնքի Ալաշկերտ, Ամասիա, Արգավանդ, Արևիկ, Բամբակաշատ, Գետաշեն, Հայկավան, Նալբանդյան, Նոր Արմավիր, Նոր Արտագերս, Նոր Կեսարիա, Շենավան, Ջանֆիդա, Ջրաշեն, Վարդանաշեն, Փշատավան, Տարոնիկ և Մրգաշատ բնակավայրերում կառուցվում է խմելու ջրամատակարարման ցանցեր՝ 2023 թվականի սուբվենցիայի ծրագրի շրջանակներում։ Ծրագրերն իրականացում է 60% Կառավարության և 40% համայնքի համաֆինանսավորմամբ։

2024 թվականի ընթացքում ավարտվել են ներքոնշյալ բնակավայրերի ցանցի կառուցումը ՝

  • Ամասիա -արժեքը՝ 26 մլն դրամ, երկարությունը՝ 3կմ
  • Արգավանդ-արժեքը՝ 116.7 մլն դրամ, երկարությունը՝ 11կմ
  • Գետաշեն -արժեքը՝ 115.1մլն դրամ, երկարությունը՝ 12կմ
  • Ջրաշեն-արժեքը՝ 49.1մլն դրամ, երկարությունը՝ 8կմ
  • Մրգաշատ-արժեքը՝ 25.5մլն դրամ, երկարությունը՝ 5կմ

Ընթացքի մեջ են՝

Արևիկ -արժեքը՝ 141.3մլն դրամ, երկարությունը՝ 18կմ
Բամբակաշատ -արժեքը՝ 237.2մլն դրամ, երկարությունը՝ 25կմ
Նալբանդյան -արժեքը՝ 259.9 մլն դրամ, երկարությունը՝ 30կմ
Նոր Արմավիր -արժեքը՝ 99.2մլն դրամ, երկարությունը՝ 16կմ
Ջանֆիդա -արժեքը՝ 56.9մլն դրամ, երկարությունը՝ 10կմ
Փշատավան -արժեքը՝ 114.2մլն դրամ, երկարությունը՝ 18կմ

Տարոնիկ-արժեքը՝ 153.8մլն դրամ, երկարությունը՝ 15կմ բնակավայրերի խմելու ջրամատակարարման ցանցի կառուցման աշխատանքները։

Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրի 2-րդ և 9-րդ փողոցներում իրականացվում է կոյուղու կառուցում։

2024թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է։ Ենթածրագրի ընդհանուր արժեքը 35.9 մլն. դրամ է, որից 65%-ը Կառավարության, իսկ 35% համայնքի մասնաբաժինն է։ Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են։

Ծրագրի արդյունքում կառուցվում է Նորապատ բնակավայրի 2-րդ և 9-րդ փողոցների ջրահեռացման համակարգը՝ 650 գծ.մ երկարությամբ։ Շահառու կհանդիսանա 88 տնտեսություն։

Մեծամոր համայնքում սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվում է Մրգաշատ բնակավայրի 9-րդ փողոցի ճանապարհահատվածը։

2024թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է։ Ենթածրագրի ընդհանուր արժեքը 51.5 մլն. դրամ է, որի ֆինանսավորումն իրականացվելու է 35% Կառավարության, իսկ 65% համայնքի համաֆինանսավորմամբ։
Շինարարական աշխատանքներն ավարտվել են։

Ծրագրի արդյունքում ասֆալտապատվել է 0.8 կմ երկարությամբ ճանապարհահատված՝ 4000 քմ մակերեսով։

Հիմնանորոգվում է նաև Մեծամոր համայնքի Բամբակաշատ և Հայկավան բնակավայրերի Բամբակաշատ-Հայկավան ճանապարհահատվածը։

2023թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է։ Ենթածրագրի ընդհանուր արժեքը 269.3 մլն. դրամ է, որից 35% Կառավարության, իսկ 65% համայնքի մասնաբաժինն է։
Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են։

Ծրագրի արդյունքում հիմնանորոգվում է Բամբակաշատ-Հայկավան 2.5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը ՝ շուրջ 20000 քմ մակերեսով։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:08:21