Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Դավիթ Խուդաթյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հերթական աշխատանքային քննարկումը

02.10.2024

Արմավիրի մարզպետի աշխատակազմում մարզպետ Դավիթ Խուդաթյանն անցկացրեց աշխատանքային քննարկում` աշխատակազմի ոլորտային ղեկավարների մասնակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին իրենց ոլորտներում նախորդ և ընթացիկ շաբաթվա ընթացքում կատարված և կատարվելիք աշխատանքները, առաջիկա պլանավորումները, հստակեցվեց համայնքային առաջիկա այցերի գրաֆիկը:

Աշխատանքային քննարկմանը մարզի ղեկավարն անդրադարձ կատարեց մարզի դպրոցներում դրամահավաքության բացառմանը, ոլորտի պատասխանատուներին հանձնարարեց շարունակել հետևողական, կանխարգելիչ աշխատանքն այս ուղղությամբ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեց շինարարական օբյեկտներում կատարվող աշխատանքների ընթացքը, ներկայացվեց համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի կատարողականների ճշգրտումները, քննարկվեցին աշխատանքային այլ հարցեր ևս: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-20 12:21:28