Պաշտոնական էլ. փոստ

39052473@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 05.06.2025

Սույն թվականի հունիսի 10-ին՝ ժամը 14.00-ին, Արմավիրի մարզպետի աշխատակազմի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի նիստը՝ մարզպետ Արգիշտի Մեխակյանի նախագահությամբ: Մարզի խորհրդի օրակարգային հարցերին ծանոթանալ ներկայացված հղման միջոցով`    http://armavir.mtad.am/files/docs/84916.pdf 

Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանին հյուրընկալել է Արմավիրի մարզպետը

Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանին հյուրընկալել է Արմավիրի մարզպետը 04.06.2025

Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը այսօր ընդունել է սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնության «Նժույգ թափեր» վարժության չեմպիոն Համլետ Մանուկյանին և նրա մարզչին՝ Հայկ Նազարյանին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև մարզիկի հայրը, ինչպես նաև մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուներ։ Ողջունելով հյուրերին՝ մարզպետ Մեխակյանը շնորհակալություն է հայտնել Համլետ Մանուկյանին՝ միջազգային մրցաշարերում Հայաստանի պատիվը բարձր պահելու, ինչպես նաև սպորտում տպավորիչ...

Հրավիրում ենք մասնակցելու հեծանվի համաշխարհային օրվան նվիրված հեծանվաշքերթին

Հրավիրում ենք մասնակցելու հեծանվի համաշխարհային օրվան նվիրված հեծանվաշքերթին 03.06.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Վաղարշապատի համայնքապետարանն ու Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի ֆեդերացիան հրավիրում են մասնակցելու Հեծանվի համաշխարհային օրվան նվիրված հեծանվաշքերթին: Այս կապակցությամբ 2025 թվականի հունիսի 8-ին՝ ժամը 17:00-ին, Երևանի Հանրապետության հրապարակից կմեկնարկի հեծանվաշքերթ դեպի Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք: Միջոցառման կազմակերպիչները կոչ են անում բոլոր ցանկացողներին միանալ տոնական շքերթին և ժամը 16:30-ին հավաքվել...

Արգիշտի Մեխակյանը հունիսի 2-ին Գորիսում ներկա է գտնվել Հայաստան–Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովին

Արգիշտի Մեխակյանը հունիսի 2-ին Գորիսում ներկա է գտնվել Հայաստան–Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովին 02.06.2025

ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը հունիսի 2-ին Գորիսում ներկա է գտնվել Հայաստան–Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովին, որը մեկնարկել է «Ինչպի՞սին է ապակենտրոնացված համագործակցության դերը Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական հարաբերություններում» խորագրով լիագումար նիստով։ Համաժողովը միավորել էր Հայաստանի և Ֆրանսիայի տարբեր համայնքների ներկայացուցիչների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաների, ինչպես նաև միջազգային...

ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի շնորհավորական ուղերձը երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ

ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի շնորհավորական ուղերձը երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ 01.06.2025

Սիրելի՛ երեխաներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ աշխարհի ամենաջերմ, գունեղ ու լուսավոր տոներից մեկի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։ Թերևս այս տոնը մեր տոնացույցի ամենաուրախ և սպասված օրերից է, որն իր խորությամբ և իմաստով զարդարում է օրվա խորհուրդը։ Սիրելի՛ ծնողներ, մեր երեխաների անհոգ ներկան և առավել ևս՝ անվտանգ ու երջանիկ ապագան կերտելն առանցքային առաքելություն է մեզ համար։ Նրանք են մեր երկրի վաղվա օրը, և այդ օրը սկսվում է հենց այսօր՝ լիարժեք կրթությամբ,...

Հիմնանորոգվում են Տ-3-14/Մ-5/-Մրգաշատ-Ալաշկերտ-գ․Արմավիր (Տ-3-16) ավտոճանապարհի 3 հատվածները

Հիմնանորոգվում են Տ-3-14/Մ-5/-Մրգաշատ-Ալաշկերտ-գ․Արմավիր (Տ-3-16) ավտոճանապարհի 3 հատվածները 30.05.2025

Հիմնանորոգվում են Տ-3-14/Մ-5/-Մրգաշատ-Ալաշկերտ-գ․Արմավիր (Տ-3-16) ավտոճանապարհի 3 հատվածները՝ մոտ 4.1կմ ընդհանուր երկարությամբ (կմ0+000-կմ1+300, կմ3+000-կմ4+200 և կմ4+700-կմ6+200)։ Ճանապարհն անցնում է Արմավիրի մարզի Մրգաշատ, Ալաշկերտ, Արմավիր գյուղերով։ Կապալառու կազմակերպության կողմից տարբեր տեղամասերում իրականացվում են տարբեր բնույթի շինարարական աշխատանքներ։ Ասֆալտբետոնե ծածկը տեղադրված է։ Հիմնական աշխատանքները տարվում են Մրգաշատի կամրջի վրա։ Կամուրջը մինչ նորոգումը վթարային էր։...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-06-05 17:33:39