Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավար Դավիթ Խուդաթյանն այսօր Արմավիր քաղաքում հետևեց հրապարակամերձ հատվածում ժամանակակից լուծումներով այգու կառուցման աշխատանքներին

02.10.2024

Համայնքային հերթական այցի շրջանակում մարզի ղեկավար Դավիթ Խուդաթյանն Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի, մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանի, Արմավիրի մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այսօր Արմավիր քաղաքում հետևեց հրապարակամերձ հատվածում ժամանակակից լուծումներով այգու կառուցման աշխատանքներին:

Ծրագիրն իրականացվում է մասնակցային բյուջետավորման շրջանակներում` համայնք-կառավարություն համագործակցությամբ։
Ծրագրի արժեքը կազմում է 140.3 միլիոն դրամ։

Կառուցվելու է ամֆիթատրոն, ճեմուղիներ, այգում կլինեն ջրային հատվածներ, զրուցարաններ, այգին կլինի նոր ծառատեսակներով և դեկորատիվ բույսերով հարուստ կանաչապատ տարածք, կունենա անվաչմուշկների և սքեյթների համար նախատեսված հատված:

Այգու շինարարությունը կավարտվի 2024 թվականի դեկտեմբերին, շահագործման կհանձնվի 2025 թվականի գարնանը:

Շրջայցի ընթացքում զրուցեցի շինարարների հետ, ծանոթացա ծրագրի նախագծային լուծումներին, շինարարության ընթացքին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-20 12:21:28