Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի է ունեցել Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի 28-ամյակին նվիրված միջոցառում
11.11.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի 28-ամյակին նվիրված միջոցառումը:
Միջոցառմանը ներկա էին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, օրենսդիր և գործադիր իշխանության, Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը:
Քաղաքացիների սպասարկման գրասենյակի լավ աշխատանքի համար նախարար Գնել Սանոսյանի շնորհակալագրով պարգևատրվեց Արմավիր, իսկ միջազգային գործընկերների հետ արդյունավետ աշխատանքի համար՝ Խոյ համայնքը։
Միջոցառման շրջանակում ցուցադրվեց «ՏԻՄ համակարգի կայացման ուղին Հայաստանում» խորագրով ֆիլմը:








