Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն աշխատանքային այցով եղել է Մեծամոր համայնքում

06.12.2024

Այսօր Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը փոխմարզպետ Խաչատուր Մկրտչյանի, Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելեց Մեծամոր քաղաքի թիվ 3 և Փշատավան բնակավայրի մանկապարտեզներ՝ հետևելու պետական և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին և արդյունքներին։

 Մարզպետը նախ այցելեց Մեծամոր քաղաքի թիվ 3 մանկապարտեզ, որտեղ իրականացվում էր հիմնանորոգման և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներ:

Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 459 մլն 657,5 հազար ՀՀ դրամ, որի ֆինանսավորումն իրականացվելու է 70% կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ:
Ծրագիրն ավարտական փուլում է, ներկա պահին իրականացվում է ներքին հարդարման աշխատանքներ:

Ծրագրի իրականացման արդյունքում կունենանք 2738.3քմ մակերեսով հիմնանորոգված և կահավորված մանկապարտեզ՝ շուրջ 200 երեխայի համար:

Այցի շրջանակներում Արգիշտի Մեխակյանը եղավ նաև Փշատավան համայնքի «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզում, որտեղ շարունակվում էր շինարարական մեծածավալ աշխատանքները:

 Մանկապարտեզը կառուցվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությամբ:

Ծրագրի արժեքը 654․6 միլիոն դրամ է, շինաշխատանքների ավարտը նախատեսված է 2025 թվականի գարնանը:

Ոլորտային պատասխանատուների հետ շրջելով շինարարական օբյեկտներում՝ ծանոթացա աշխատանքների ընթացքին, նախագծային լուծումներին, ժամկետներին, քննարկեցինք շինարարական աշխատանքներում առկա խնդիրները, տրվեցին համապատասխան ցուցումներ:

Շինարարների հետ զրույցում կարևորեցի կատարվող աշխատանքների բարձր որակը և սահմանված ժամկետներում կատարելու անհրաժեշտությունը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:44:42