Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ կառավարութունը ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացրել է 237 մլն 274.8 հազար դրամ 19.12.2024
ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմին ՀՀ կառավարությունը հատկացրել է 237մլն274.8 հազար ՀՀ դրամ , այդ թվում` ըստ ուղղությունների Արաքս համայնքի Արաքս բնակավայրի մշակույթի տան 2-րդ հարկի վերանորոգում- 26 մլն 713,4 հազար ՀՀ դրամ, Արաքս համայնքի Արաքս և Մեծամոր բնակավայրերը սնուցող գազատար խողովակի կառուցման, Արաքս բնակավայրի Դեմիրճյան և Դրոյի փողոցների, Մեծամոր բնակավայրի Սարյան և Աբովյան փողոցների գազաֆիկացում - 101 մլն735,9 հազար ՀՀ դրամ, Խոյ համայնքի Արագած գյուղի...
Աշխատանքային օրվա ընթացքում մարզպետ Արգիշտի Մեխակյանը հանդիպում է ունեցել Գյումրու Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանի հետ: Հանդիպման նպատակն էր GITC-ում SheCan ծրագրի շրջանակներում «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագրի մեկնարկը, որը հանդիսանում է կանանց հզորացման հերթական կարևոր նախաձեռնությունը: Այն իրականացնելու է «Դիմոքրըսի Ինթերնեյշնլ» կազմակերպությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ)...
Մարզպետ Արգիշտի Մեխակյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցությունն 16.12.2024
Մարզպետ Արգիշտի Մեխակյանն Արմավիրի մարզպետի աշխատակազմում անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն` աշխատակազմի ոլորտային ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին իրենց ոլորտներում նախորդ և ընթացիկ շաբաթվա կատարված և կատարվելիք աշխատանքները, առաջիկա պլանավորումները։ Մարզի ղեկավարը հանձնարարեց կարճ ժամկետներում գույքագրել և ներկայացնել մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող շենք-շինությունների վիճակը, ցուցակագրել առկա...
Այսօր, ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանը, Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյանը, Հայաստանում Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները հարգանքի տուրք մատուցեցին 1988 թվականի ավերիչ երկրաշարժին հաջորդած օրերին Հայաստանին օգնության շտապող և Էջմիածին քաղաքի մատույցներում ավիավթարի հետևանքով զոհված 7 սերբ օդաչուների հիշատակին: Նրանք ծաղիկներ և ծաղկեպսակներ խոնարհեցին նահատակված սերբ...
ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմին ՀՀ կառավարությունը հատկացրել է 393 մլն 225.0 հազար ՀՀ դրամ, այդ թվում` ըստ ուղղությունների. Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 2 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի և Արաքս գյուղի մանկապարտեզի շենքերի հիմնանորոգում- 100մլն 943 հազար ՀՀ դրամ, Մեծամոր համայնքի Տարոնիկ բնակավայրի մանկապարտեզի հիմնանորոգում-43 մլն 030 հազար ՀՀ դրամ, Խոյ համայնքի Մոնթեավան գյուղի 1-ին և 7-րդ փողոցների գազիֆիկացում-17 մլն 120 հազար ՀՀ դրամ, Խոյ համայնքի Այգեշատ...
1988 թվականի աղետալի երկրաշարժի 36-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը, համայնքի ղեկավարների, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների, համայնքային աշխատակիցների հետ այսօր ծաղիկներ է խոնարհել երկրաշարժին հաջորդած օրերին Հայաստանին օգնության շտապող և Էջմիածին քաղաքի մատույցներում ավիավթարի հետևանքով զոհված սերբ օդաչուների հիշատակը հավերժացնող հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհված անմեղ զոհերի հիշատակին: Հիշեցնենք, որ...