Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ կառավարութան այսօրվա նիստով ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացրել է 393 մլն 225.0 հազար դրամ ՝ մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների կարգավորման նպատակով

12.12.2024

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմին ՀՀ կառավարությունը հատկացրել է 393 մլն 225.0 հազար ՀՀ դրամ, այդ թվում` ըստ ուղղությունների.

  • Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 2 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի և Արաքս գյուղի մանկապարտեզի շենքերի հիմնանորոգում- 100մլն 943 հազար ՀՀ դրամ,
  • Մեծամոր համայնքի Տարոնիկ բնակավայրի մանկապարտեզի հիմնանորոգում-43 մլն 030 հազար ՀՀ դրամ,
  • Խոյ համայնքի Մոնթեավան գյուղի 1-ին և 7-րդ փողոցների գազիֆիկացում-17 մլն 120 հազար ՀՀ դրամ,
  • Խոյ համայնքի Այգեշատ գյուղի Երիտասարդական և Մայիսյան փողոցների, Լեռնամերձ գյուղի Բարեկամություն փողոցի (գերեզմաններ տանող ճանապարհ) ասֆալտապատում- 43 մլն 047 հազար ՀՀ դրամ,
  • Արմավիր համայնքի Սարդարապատ գյուղի մանկապարտեզի գույքի և սարքավորումների ձեռքբերում՝ Արմավիր քաղաքի թիվ 12 մանկապարտեզի փոխարեն- 1 մլն 337,3 հազար ՀՀ դրամ
  • Մեծամոր համայնքի Ջանֆիդա, Մրգաշատ Արևիկ բնակավայրերի խմելու ջրամատակարարման ցանցի կառուցում-106 մլն 877,4 հազար ՀՀ դրամ
  • Արաքս համայնքի Ջրառատ գյուղի մշակույթի տան վերանորոգում- 66 մլն 714,3 հազար ՀՀ դրամ
  • Արաքս համայնքի Գայ գյուղի փողոցների, Ապագա գյուղի փողոցների արտաքին լուսավորության անցկացման աշխատանքներ- 14 մլն 155,5 հազար ՀՀ դրամ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-07 18:02:23