Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հարգանքի տուրք մատուցվեց 1988 թվականին ավերիչ երկրաշարժի օրերին կործանված հարավսլավիական ինքնաթիռի զոհերի հիշատակին

12.12.2024

Այսօր, ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանը, Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյանը, Հայաստանում Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները հարգանքի տուրք մատուցեցին 1988 թվականի ավերիչ երկրաշարժին հաջորդած օրերին Հայաստանին օգնության շտապող և Էջմիածին քաղաքի մատույցներում ավիավթարի հետևանքով զոհված 7 սերբ օդաչուների հիշատակին:

Նրանք ծաղիկներ և ծաղկեպսակներ խոնարհեցին նահատակված սերբ օդաչուների հիշատակին նվիրված հուշակոթողին, որից հետո դեսպան Տատյանա Ցվետկովիչն իր երախտագիտությունը հայտնեց ներկաներին՝ իրենց հայրենակիցների հիշատակը վառ պահելու համար:

Հիշեցնենք, որ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի օրերին Հայաստանին դեղորայքային օգնություն բերող հարավսլավական ինքնաթիռը վայրէջքի վայրից մի քանի կիլոմետր հեռավորության վրա վթարի էր ենթարկվել, որի հետևանքով օիդանավի ողջ անձնակազմը զոհվել էր:
Ի հիշատակ զոհված անձնակազմի՝ ավիավթարի վայրում վթարված ինքնաթիռի կմախքից հուշակոթող է կանգնեցրել:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-07 18:02:23