Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հաստատվել է համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի 2025 թվականի առաջին համաֆինանսավորումը
13.03.2025

Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը համաֆինանսավորելու վերաբերյալ որոշման նախագիծը, որով Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արևիկ բնակավայրի խմելու ջրամատակարարման ցանցի կառուցման շինարարական աշխատանքների ավարտական փուլի համար տրամադրվել է 13,068 միլիոն ՀՀ դրամ ։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 118 մլն ՀՀ դրամ, որի իրականացման արդյունքում կառուցվել է խմելու ջրամատակարարման նոր ցանց՝ 17440 գծմ երկարությամբ, ընդհանուր 500 տնտեսությունների համար։
Հավելենք, որ միջգերատեսչական հանձնաժողովը սկսել է 2025 թվականի սուբվենցիոն հայտերի ուսումնասիրությունները։