Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում 14.03.2025
Մարտի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ներկայացուցիչների ու ՀՀ մարզերի մարզպետների աշխատակազմերի հանրային կապերի պատասխանատուների մասնակցությամբ։ Քննարկվել է հանրային իրազեկման ու հաղորդակցության, տեղեկատվական միասնական քաղաքականության մշակման ուղղությամբ պաշտպանության նախարարության և մարզպետարանների համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Նախանշվել են փոխգործակցությունն ընդլայնելու...

Ինչպես ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցումը․ քայլ առ քայլ ուղեցույց 14.03.2025
Ինչպես ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցումը. քայլ առ քայլ ուղեցույց: Քայլ 1️⃣ Մուտք գործեք Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ՝ https://self-portal.taxservice.am/sign-in/, ապա գլխավոր էջից անցնելով «Հարկերի մարում/վերադարձ» բաժին՝ «Սոցիալական ծախսեր» պատուհանում կտեսնեք, թե որքան է կազմում վերադարձման ենթակա գումարը։ Քայլ 2️⃣ Վերադարձեք համակարգի գլխավոր էջ և մուտք գործեք «Հայտարարագրեր» բաժին, ապա...

Հաստատվել է 2025 թ․ գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը 14.03.2025
Ծրագրի շրջանակում այս տարի կապահովագրվի 13 մշակաբույս (խաղող, ծիրան, դեղձ, կարտոֆիլ, սալոր, խնձոր, բալ, կեռաս, ձմերուկ, սեխ, ցորեն, գարի, վարսակ) 4 ռիսկերից՝ գարնանային ցրտահարություն, երաշտ, կարկտահարություն և հրդեհ: Նախատեսվում է սուբսիդավորել ապահովագրավճարի 70-80%-ը, նախկինում գործող 50-60%-ի փոխարեն։ Ծրագրին մասնակցում են 3 ապահովագրական ընկերություններ՝ Ինգո Արմենիա, Լիգա Ինշուրանս, Սիլ Ինշուրանս: ...

Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը համաֆինանսավորելու վերաբերյալ որոշման նախագիծը, որով Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արևիկ բնակավայրի խմելու ջրամատակարարման ցանցի կառուցման շինարարական աշխատանքների ավարտական փուլի համար տրամադրվել է 13,068 միլիոն ՀՀ դրամ ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 118 մլն ՀՀ դրամ, որի իրականացման արդյունքում կառուցվել է խմելու ջրամատակարարման նոր ցանց՝ 17440 գծմ...

Սեմինար–քննարկում՝ հայտարարագրերի վերաբերյալ 12.03.2025
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հայտարարատու պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների, ծախսերի, ինչպես նաև շահերի հայտարարագրերի ներկայացման գործընթացի կազմակերպման նպատակով սեմինար–քննարկում է անցկացրել ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմում, որին մասնակցել են մարզպետի աշխատակազմի, ինչպես նաև համայնքապետարանների համապատասխան ներկայացուցիչները։ Հայտարարատու պաշտոնատար անձանց ներկայացվել են հայտարարագրմանն առնչվող օրենսդրական կարգավորումները, հայտարարագրման էլեկտրոնային համակարգը,...

ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն այսօր ներկա է գտնվել «Արմավիրի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի 2024 թվականի տարեկան հաշվետու միջոցառմանը։ Հաշվետվության լսմանը մասնակցել են Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ–ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեսթրոնին, գործընկեր դպրոցների տնօրեններ, հյուրեր: Արգիշտի Մեխակյանը ողջունել է...