Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի են ունեցել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի մարզային փուլերը
04.04.2025
ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի մարզադպրոցում ապրիլի 3-ին և 4-ին անցկացվել են «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի Արմավիրի մարզային փուլերը, որին մասնակցել են համայնքային փուլում 1-3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերը:
Մարզային փուլում 5-9-րդ դասարանների տարիքային խմբում 1-ին տեղը գրավել է «Քարակերտի N 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի թիմը, 2-րդ տեղը՝ «Հացիկի Ավ. Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի թիմը, իսկ 3-րդ մրցանակի արժանացել է «Մերձավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի թիմը:
10-12-րդ դասարանների տարիքային խմբի հաղթող ճանաչվել է «Այգեվանի Մովսես Խորենացու անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի թիմը, 2-րդ մրցանակի՝ «Հացիկի Ավ. Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի թիմը, իսկ 3-րդ տեղը զբաղեցրել է «Արաքսի Զ. Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ- ի թիմը:
Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվել են գավաթներով և ՀՀ ԿԳՄՍ նախարարության հավաստագրերով, որոնք թիմերին հանձնել է ՀՀ Արմավիրի մարզպետի օգնական Նարեկ Խաչատրյանը։
«Քարակերտի N 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի և «Այգեվանի Մովսես Խորենացու անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի թիմերը կմասնակցեն ապրիլի 26-27-ին Չարենցավան քաղաքում կայանալիք հանրապետական եզրափակիչ փուլին:













