Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նախարարը հետևել է Արմավիր քաղաքի թիվ 11 և Խանջյան գյուղի մանկապարտեզների շինարարության ընթացքին

21.04.2025

Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանը մարզպետ Արգիշտի Մեխակյանի, Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի, ՏԿԵ նախարարության, մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ եղել է Արմավիր համայնքում, որտեղ հետևել է պետական համաֆինանսավորման ծրագրով հիմնանորոգվող Արմավիր քաղաքի թիվ 11 և Խանջյան գյուղի մանկապարտեզների շինարարության ընթացքին:

Խանջյան գյուղի մանկապարտեզի հիմնանորոգման ծրագրի ընդհանուր արժեքը 387 մլն ՀՀ դրամ է՝ 70% կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ։ Հիմնանորոգվող մանկապարտեզը նախատեսված է 90 երեխայի համար։ Շինարարական աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։

Արմավիր քաղաքի թիվ 11 մսուր-մանկապարտեզի հիմնանորոգման սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 279 մլն ՀՀ դրամ, որից 70% կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ։

Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են: Մանկապարտեզը բաղկացած է երկու մասնաշենքից։ Նախատեսվում է հիմնանորոգել մանկապարտեզն ամբողջությամբ, գազաֆիկացնել և կառուցել ջեռուցման համակարգ։

Հիմնանորոգումից հետո 90–ի փոխարեն կրթօջախը կընդունի 165 սաների։  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-18 16:41:54