Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Ճախրուկ» էթնո երաժշտախումը համերգային ծրագրով հանդես եկավ Արմավիր քաղաքի Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցում

22.04.2025

Մարտի 22-ին «Ճախրուկ» էթնո երաժշտախումը համերգային ծրագրով հանդես եկավ Արմավիր քաղաքի Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցում:
Երաժշտախմբում նվագում և երգում էին Խարբերդի մասնագիտացված մանկատան հատուկ կարիքներ ունեցող սաները: «Ճախրուկ» էթնո երաժշտախումբը հիմնել են Աննա և Անահիտ Մխիթարյանները։
Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը ողջունեց երաժշտախմբի սաներին և կազմակերպիչներին՝ շնորհակալություն հայտնելով նրանց իրականացրած ահռելի աշխատանքի համար:
«Ճախրուկ»-ի հիմնադիր Անահիտ Մխիթարյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-22 18:05:04