Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մայիսի 15-ը նշվում է որպես Ընտանիքի միջազգային օր 15.05.2025
Մայիսի 15-ը նշվում է որպես Ընտանիքի միջազգային օր՝ ընդգծելու ընտանիքի դերը յուրաքանչյուր անհատի, համայնքի և հասարակության կայուն զարգացման գործում։ Ընտանիքը մեր կյանքի հենասյունն է, որտեղ սերմանվում են սեր, վստահություն, համերաշխություն և բարոյական արժեքներ։ Մաղթում ենք, որ յուրաքանչյուր ընտանիքում թևածի խաղաղությունը, սերը և համերաշխությունը։

Հերթական համայնքային այցի շրջանակում Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն այցելել է Արմավիր համայնքի Նորավան և Լենուղի բնակավայրերում կառուցվող նորակառույց մանկապարտեզների շինհրապարակներ։ Այցի ընթացքում մարզպետը համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի, ինչպես նաև մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ տեղում դիտարկել է Քաղաքաշինության կոմիտեի պատվերով և ՀՀ պետական բյուջեի միջոցներով կառուցվող «մոդուլային» տիպի, 144 երեխայի համար նախատեսված...

Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է Մերձավանի միջնակարգ դպրոց՝ ծանոթանալու դպրոցում տիրող իրավիճակին։ Մարզպետը շրջել է դպրոցում, այցելել մի շարք դասասենյակներ, զրուցել դպրոցի ղեկավար կազմի, մանկավարժների և աշակերտների հետ, տեղում գնահատել նաև շենքային պայմանները։ Մանկավարժական անձնակազմի և դպրոցի տնօրենության հետ զրույցի ընթացքում քննարկել են վերջին օրերին հասարակական լայն արձագանք ստացած միջադեպը։ Մարզի ղեկավարը...

Արգիշտի Մեխակյանը այցելել է Արտիմետի և Ակնալիճի միջնակարգ դպրոցներ 15.05.2025
Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը մարզպետի աշխատակազմի ոլորտային ղեկավարների հետ այցելել է Արտիմետի և Ակնալիճի միջնակարգ դպրոցներ։ Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ ուսումնական հաստատությունների վիճակին, ուսումնառության պայմաններին, ընթացիկ և արդեն իրականացված ծրագրերին, ինչպես նաև արձանագրել առկա խնդիրները։ Մարզպետը շրջել է դպրոցների տարածքով, այցելել դասասենյակներ, զրուցել դպրոցի ղեկավար կազմի, ուսուցիչների և աշակերտների հետ։ Նա կարևորել է հատկապես լաբորատոր գույքի նպատակային...

Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում 14.05.2025
«Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում». 100-ից ավելի թանգարաններ նշում են Թանգարանների միջազգային օրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրավիրում է տոնելու Թանգարանների միջազգային օրը և մասնակցելու «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը: Յուրաքանչյուր տարի Թանգարանների միջազգային օրը թանգարաններն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, համախմբվում են մեկ խորագրի շուրջ՝ ներկայանալով համահունչ միջոցառումներով,...

Մարզպետ Արգիշտի Մեխակյանն այսօր հանդիպել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Արմավիրի մարզում մշակութային կյանքն ակտիվացնելու, մասնավորապես՝ դասական երաժշտության միջոցառումներ կազմակերպելու հնարավորությունները։ Հաշվի առնելով, որ այս տարի լրանում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակը, այս շրջանակում նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ծրագրեր իրականացնել Արմավիրի մարզում և նախանշել...