Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ավարտվեցին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարկան վարչության կողմից կազմակերպված պատանի հրշեջ-փրկարարների առաջնության մարզային փուլի խաղերը

22.04.2025

Արմավիրի մարզում ավարտվել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպված պատանի հրշեջ-փրկարարների առաջնության մարզային փուլի խաղերը, որոնց արդյունքում հաղթող են Մեծամորի Ս. Գալստյանի անվան վարժարանի և Արշալույսի Ս․ Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի հավաքական թիմերը:

Լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտներից կազմված մարզային հավաքական թիմն Արմավիրի մարզը կներկայացնի մարզական առաջնության հանրապետական փուլի խաղերում:

Հանրապետական փուլի խաղերը կանցկացվեն մայիս ամսին:

Արդեն ավանդական դարձած առաջնությունը նպատակ ունի նոր սերնդի մոտ ձևավորել պատասխանատու և գիտակից վերաբերմունք հասարակական և անձնական անվտանգության նկատմամբ, ինչպես նաև փրկարարական գործի վերաբերյալ տալ գործնական գիտելիքներ, որոնք հետագայում կարող են հիմք հանդիսանալ մասնագիտական կողմնորոշման համար։

աջողություններ և հաղթանակ ենք մաղթում Արմավիրի մարզը ներկայացնող մեր պատանի հրշեջ-փրկարարներին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-22 18:05:04