Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Երիտասարդների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը երկրորդ ոսկե մեդալ է նվաճել աշխարհի գավաթի խաղարկության փուլերում

23.04.2025

ՈՒրախությամբ տեղեկացնում ենք, որ Երիտասարդների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը երկրորդ ոսկե մեդալ է նվաճել աշխարհի գավաթի խաղարկության փուլերում:
Կատարի մայրաքաղաք Դոհայում անցկացված մրցաշարում Մանուկյանը հաղթող է ճանաչվել նժույգ թափեր վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 14.700 միավոր:

Ինչպես արդեն նշել էինք, Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ էր նվաճել նաև Խորվաթիայում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլում վաստակելով 14,633 միավոր։
Շնորհավորում ենք մեր մարզիկին և մաղթում նորանոր հաղթանակներ ու հաջողություններ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-23 17:33:30