Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Դաշտ բնակավայրում բացվեց բազմաֆունկցիոնալ հանրային տարածք 03.12.2025
Դաշտ բնակավայրում հանդիսավորությամբ ներկայացվեց նորակառույց բազմաֆունկցիոնալ հանրային տարածքը, որի բացման արարողությանը ներկա էին տարբեր պետական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ։ Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Արմավիրի փոխմարզպետ Արամ Գրիգորյանը, Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը, Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյանը, Սերբիայի Հանրապետության դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա...

Արմավիրում ներկայացվել են Պարեկային ծառայության ընդունելության պայմաններն ու հնարավորությունները 03.12.2025
ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել իրազեկման արշավ՝ Պարեկային ծառայության ընդունելության, ծառայության առանձնահատկությունների ու մարտահրավերների վերաբերյալ։ Հանդիպմանը ներկա են գտնվել ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության (ՊԾ) պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Էդգար Սուսլիյանը, ՀՀ ՆԳՆ ՊԾ մոնիթորինգի և քրեաբանական վերլուծության վարչության մոնիթորինգի բաժնի պետ, կանանց խորհրդի նախագահ, ոստիկանության մայոր Մերի Մինասյանը, ՀՀ ՆԳՆ ՊԾ...

ՀՀ նախարարներին կից հասարակական խորհուրդների ձևավորման մասին հայտարարությունների հղումներ 01.12.2025
Հարգելի՛ քաղաքացիներ Հրապարակում ենք ՀՀ նախարարությունների և ՀՀ կառավարության ենթակա մարմինների կողմից հրապարակված հասարակական խորհուրդների ձևավորման հայտարարությունների ակտիվ հղումները։ Նշենք, որ հասարակական խորհուրդներում կարող են ներգրավել համայնքային հասարակական կազմակերպությունները և փորձագետները՝ համաձայն ՀՀ վարչապետի սեպտեմբերի 22-ի N 835-Լ որոշման՝ https://www.arlis.am/hy/acts/212663 ։ 1. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն...

Կայացել է գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովի անդրանիկ նիստը 27.11.2025
ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմում կայացել է գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովի անդրանիկ նիստը՝ հանձնաժողովի նախագահ, Արմավիրի մարզպետի խորհրդական Արբակ Եղիազարյանի գլխավորությամբ: Նիստի ընթացքում ներկայացվել է ՀՀ գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թթ միջոցառումների ծրագիրը, Մարզում պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և հաշվառման հետ կապված առկա խնդիրները, մարզում ընտանեկան բռնության դեպքերի և այդ...

Կառավարությունն Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացրել է 246 մլն 505,5 հազար ՀՀ դրամ 27.11.2025
Կառավարության այսօրվա նիստի որոշմամբ գործադիրը հավանության է արժանացրել Արմավիրի մարզի համայնքներին սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով Արմավիրի մարզպետի աշխատակազմին 246 մլն 505,5 հազար ՀՀ դրամ հատկացնելու վերաբերյալ որոշման նախագիծը, ըստ որի՝ Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 2 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի գույքի և սարքավորումների ձեռքբերման համար հատկացվել է 6 մլն 130,6 հազար ՀՀ դրամ, Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Արամ Մանուկյան 1-ին թաղամասի 3...

Մարզպետ Վահրամ Խաչատրյանն Արմավիրի մարզպետի աշխատակազմում անցկացրեց քաղաքացիների ընդունելություն 26.11.2025
ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմում մարզպետ Վահրամ Խաչատրյանն ընդունեց մարզի տարբեր բնակավայրերում բնակվող մի շարք քաղաքացիների։ Քաղաքացիները բարձրացրել են ֆինանսական աջակցությանը, առողջապահական և սոցիալական խնդիրներին վերաբերվող մի շարք հարցեր։ Վահրամ Խաչատրյանը ներկայացված խնդիրները քննարկել է ոլորտային պատասխանատուների հետ, տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ, հանձնարարել է ոլորտային պատասխանատուներին յուրաքանչյուր դիմում մանրակրկիտ ուսումնասիրել և օրենքով սահմանված կարգով ընթացք...


