Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացու օրն Արմավիրի մարզում նշանավորվել է «ՀՀ Արմավիրի մարզպետի գավաթ» շախմատի թիմային մրցաշարի ամփոփմամբ

26.04.2025

Քաղաքացու օրն Արմավիրի մարզում նշանավորվել է «ՀՀ Արմավիրի մարզպետի գավաթ» շախմատի թիմային մրցաշարի ամփոփմամբ։

Մարզպետ Արգիշտի Մեխակյանը նախ շնորհավորել է ներկաներին Քաղաքացու օրվա առթիվ՝ նշելով․ «Այս օրը ընդունված է որպես միասնականության, համերաշխության ու պետականությանը ձայն և ուժ տվող քաղաքացու օր։ Այն բոլորին հիշեցնում է քաղաքացու առանցքային դերի մասին՝ պետության կայացման ու զարգացման գործում։ Ուստի պետք է առաջնորդվել այն գիտակցմամբ, որ յուրաքանչյուրիս աշխատանքն է նպաստում երկրի զարգացմանը, առաջընթացին։ Բոլորիս մաղթում եմ ուժ, եռանդ, հաջողություններ բոլոր նախաձեռնություններում»։

Այնուհետև Արգիշտի Մեխակյանը, կարևորելով մարզի պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի, ինչպես նաև մասնավոր ոլորտի աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած շախմատի մրցաշարի դերը մարզի սպորտային կյանքում, շնորհավորել ու բարեմաղթանքներ է հղել մասնակիցներին։

1-3–րդ տեղ գրաված թիմերը պարգևատրվել են ՀՀ Արմավիրի մարզպետի պատվոգրերով, մեդալներով ու գավաթով՝

  • 1-ին տեղ- ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմ
  • 2–րդ տեղ–ՀԱԷԿ (Հայաստանի Ատոմային էլեկտրակայան) ՊՓԲԸ
  • 3-րդ տեղ–Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարան

Հավելենք, «ՀՀ Արմավիրի մարզպետի գավաթ» շախմատի թիմային մրցաշարի առաջին խաղատախտակի վրա բոլոր խաղերում հաղթելու և լավագույն խաղացող ճանաչվելու համար Արմավիրի մարզպետի հավաստագրի և հատուկ մրցանակի է արժանացել Արմավիրի մարզպետի խորհրդական Երվանդ Խաչատրյանը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-18 16:41:54