Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Արգիշտի Մեխակյանը հանդիպում է ունեցել մարզում գործող հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ

19.05.2025

Այսօր Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը հանդիպում է ունեցել մարզում գործող հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ՝ նպատակ ունենալով խորացնել համագործակցությունը պետական և քաղաքացիական հասարակության կառույցների միջև, քննարկել իրականացվող ծրագրերը, բարձրացված խնդիրները և առաջիկա փոխգործակցության հնարավորությունները։
Հանդիպման ընթացքում մարզպետը կարևորել է հասարակական կազմակերպությունների դերը համայնքների զարգացման, սոցիալական խնդիրների լուծման, երիտասարդական ծրագրերի իրականացման և ժողովրդավարական արժեքների խթանման գործում։
Կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց գործունեության հիմնական ուղղությունները՝ խոսելով ինչպես արդեն իրականացված, այնպես էլ ընթացիկ և նախատեսվող ծրագրերի մասին։
Քննարկվել են նաև մի շարք կոնկրետ առաջարկություններ՝ համատեղ միջոցառումների կազմակերպման, շահառուների շրջանակի ընդլայնման և տեղեկատվության փոխանակման արդյունավետ մեխանիզմների ներդրման վերաբերյալ։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ կառուցողական համագործակցությամբ նպաստել մարզի կայուն զարգացմանը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-20 15:10:21