Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Արմավիրի թիվ 1 մշակույթի տանը տեղի է ունեցել «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ–ի շրջանավարտների դիպլոմների հանձնման պաշտոնական արարողությունը։ Միջոցառմանը ներկա է գտնվել Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը, ով շրջանավարտներին մաղթել է բարի երթ և հաջողություններ բոլոր ասպարեզներում։ Քոլեջի սաները հանդես են եկել գեղարվեստական համարներով, որին հաջորդել է շրջանավարտների դիպլոմների հանձնման պաշտոնական...

Մարզպետի տեղակալ Բարսեղ Նիկողոսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել 21.07.2025
ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Բարսեղ Նիկողոսյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները։ Խորհրդակցության ընթացքում մարզպետի տեղակալին ներկայացվել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից անշարժ գույքի հանձնման գործընթացին, մարզպետի աշխատակազմում ընթացող արխիվային աշխատանքներին վերաբերող տեղեկատվությունը։...

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն Արմավիրի մարզում էր 20.07.2025
«Ֆիլհարմոնիկը մարզերում» ծրագրի շրջանակում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն Արմավիրի մարզում էր

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Նիստում որոշում է կայացվել դադարեցնել «Երևան» ՋՕԸ տնօրենի լիազորությունները` անարդյունավետ կառավարում իրականացնելու պատճառով։ Նիստի ընթացքում քննարկվել են նաև ՋՕԸ-երի 2024 թվականի գործունեության տարեկան արդյունքները և 2025 թվականի ընթացիկ գործունեության...

Հուլիսի 10-ին Արմավիրի զարգացման կենտրոնում տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել են Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը։ Հանդիպմանը ներկա էին նաև Արմավիրի համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը, «ԱԶԿ» տնօրեն Նաիրա Առաքելյանը, Հայաստանում Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության, Միավորված Ազգերի Զարգացման Ծրագրի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, Ավստրիայի զարգացման գործակալության, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության,...

Հուլիսի 10-ին ՀՀ կառավարության նիստում ընդունված որոշմամբ գործադիրը հավանություն է տվել Արմավիրի մարզի համայնքներում սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով մարզպետի աշխատակազմին շուրջ 48.8 մլն դրամ հատկացնելու մասին որոշման նախագծին։ Ստացված միջոցներով իրականացվել են հետևյալ աշխատանքները՝ ✔️Բաղրամյան համայնքի Բագարան բնակավայրում, Գ. Մարզպետունի 15 հասցեում գտնվող նախկին կենցաղի տան՝ հանդիսությունների սրահի վերանորոգում և սեյսմիկ ուժեղացում։ Ծրագրի արժեքը կազմել է 47,638,386...