Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովը
06.06.2025
Հունիսի 6-ին կայացավ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովը։
Համաժողովին մասնակցել է Արմավիրի մարզպետի աշխատակազմի պատվիրակությունը՝ մարզպետ Արգիշտի Մեխակյանի գլխավորությամբ։
Համաժողովի շրջանակում քննարկվել են երկու երկրների միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Կարևորվել է մարզերի միջև տնտեսական, կրթական, մշակութային և այլ ոլորտներում կապերի խորացումը, որը հնարավորություն է ստեղծում ինչպես տարածքային զարգացումների, այնպես էլ Հայաստան-Ռուսաստան բարեկամական հարաբերությունների ամրապնդման համար։








