Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Այսօր Արմավիրի մարզպետի աշխատակազմում մարզպետ Արգիշտի Մեխակյանը հյուրընկալել է «ՆՈԱ» ֆուտբոլային ակումբի Մ-14 թիմին և մարզչական կազմին
24.06.2025
Այսօր Արմավիրի մարզպետի աշխատակազմում մարզպետ Արգիշտի Մեխակյանը հյուրընկալել է «ՆՈԱ» ֆուտբոլային ակումբի Մ-14 թիմին և մարզչական կազմին, ովքեր հաղթանակ են տարել ՀՀ Մ-14 տարեկանների Ա խմբի առաջնությունում՝ հռչակվելով Հայաստանի չեմպիոն։
Ողջունելով և շնորհավորելով թիմին՝ մարզի ղեկավարը բարձր է գնահատել նրանց ցուցաբերած թիմային աշխատանքն ու նվիրումը, ինչը հնարավոր է դարձրել այս նշանակալի հաջողությունը։
Արգիշտի Մեխակյանը շնորհակալություն է հայտնել ինչպես պատանի ֆուտբոլիստներին, այնպես էլ մարզիչներ Նարեկ Սարգսյանին և Գագիկ Հակոբյանին՝ երկարատև, հետևողական և արդյունավետ աշխատանքի համար։
Ի պատասխան՝ մարզիչներն ու պատանի ֆուտբոլիստները շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության և գնահատանքի համար։
Հանդիպման ավարտին թիմին մարզպետը պարգևատրել է շնորհակալագրով՝ մարզում ֆուտբոլի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար։