Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Փոխմարզպետ Արամ Գրիգորյանը Մեծամոր համայնքի ղեկավար Էդգար Հովհաննիսյանի և մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Ալաշկերտի Հ. Քոչարի անվան միջնակարգ դպրոց, որտեղ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող վերանորոգման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 350 մլն ՀՀ դրամ։ Պաշտոնյաները շրջայց են կատարել կրթօջախի շենքում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին, զրուցել շինարարական...
Արմավիրի մարզպետի աշխատակազմում փոխմարզպետ Արամ Գրիգորյանը, մարզպետի խորհրդական Արբակ Եղիազարյանի և ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանի հետ ընդունել է Սարդարապատի միջնակարգ դպրոցի ֆուտբոլային թիմի պատանի ֆուտբոլիստներին և մարզչական կազմին։ Սարդարապատի միջնակարգ դպրոցի ֆուտբոլային թիմը 2024 թվականի նոյեմբերի 20-ին, հաղթահարելով Մ12 դպրոցական առաջնության մարզային փուլը, 2025 թվականի սեպտեմբերի 26-28-ը մասնակցել է Վանաձորի քաղաքային...

Հայտարարություն 16.01.2026
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Կայուն համայնքներ» ծրագրի «HONEY-MONEY» նախագիծը ԿՈՏԱՅՔԻ, ԱՐԱՐԱՏԻ և ԱՐՄԱՎԻՐԻ մարզերում ապրող Լեռնային Ղարաբաղից փախստականների համար, իրականացնում է «Մեղվաբուծության հիմունքներ» վերապատրաստման եռօրյա դասընթաց։ Ծրագիրն իրականացվում է Ֆրանսիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ «Ապակենտրոնացված համագործակցության» շրջանակում։ ՄԱԶԾ-ի կողմից մեղվաբուծական սեզոնին ընդառաջ կտրամադրվի մինչև 5 հատ ППУ դադան տեսակի...

Փոխմարզպետ Արամ Գրիգորյանն ընդունել է Դուքենդոյի Արմավիրի մասնաճյուղի սաներին 15.01.2026
Արմավիրի մարզպետի աշխատակազմում փոխմարզպետ Արամ Գրիգորյանը մարզպետի խորհրդական Արբակ Եղիազարյանի և ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանի հետ ընդունել է Հայաստանի դուքենդոյի ֆեդերացիայի Արմավիրի մասնաճյուղի սաներին և մասնաճյուղի նախագահ Ալբերտ Պողոսյանին: 2025 թվականին դուքենդոյի ֆուլ կոնտակտ կարատե մարզաձևում նրանք մեծ հաջողություններ են գրանցել ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային հարթակներում: Փոխմարզպետը զրուցել է մարզչի և...
ՀՀ Արմավիրի փոխմարզպետ Արամ Գրիգորյանի նախագահությամբ անցկացվեց մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ: Նիստին ներկա էին հանձնաժողովի անդամներ՝ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Էջմիածնի բաժնի պետ, գնդապետ Մ. Սահակյանը, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ՀՈԳՎ Արմավիրի բաժնի պետ, փոխգնդապետ Վ. Գևորգյանը, Բաղրամյանի բաժնի պետ, գնդապետ Ս. Ասրյանը, Վաղարշապատի բաժնի պետ, փոխգնդապետ Փ. Շմավոնյանը, ՀՀ պաշտպանության նախարարության ՀԶԿ Արմավիրի զինվորական կոմիսար...
Մարզպետ Վահրամ Խաչատրյանը Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Խանջյան բնակավայր՝ հետևելու Արմեն Բենիամինի Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի և մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ Խանջյանի վարչական ղեկավար Սահականուշ Արոյանի և դպրոցի տնօրեն Աննա Հովսեփյանի հետ պաշտոնյաները շրջել են կրթօջախում, ծանոթացել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող աշխատանքներին։...


